Ինչպես է հագուստի գույնն ազդում ձեր տրամադրության վրա (լուսանկարներ)

575

Տարբեր գույների մեր ընկալումը որոշվում է ավանդույթների, մշակութային մտածելակերպի և հենց բնության միջոցով: Օրինակ՝ կարմիր գույնը հայտնի է պուլսը արագացնելու հատկությամբ: Ուստի, ձեր զգեստապահարանի հագուստների ճիշտ գույներ ընտրելով՝ դուք կարող եք դրական ազդեցություն ունենալ թե՛ ձեր և թե՛ ձեր շրջապատի վրա:

Ուրեմն, եկեք ուսումնասիրենք, թե որ գույնը ինչպես է ազդում մեր վրա:

Կարմիր

Այս գույնը շատ պարզ և շիտակ է: Կարմիր գույնը համարձակություն և դատողություն է պահանջում: Դուք պետք է ընտրեք այնպիսի երանգ, որը կսազի ձեր մաշկի գույնի հետ: Կարմիրը կարող է բարձրացնել ձեր ինքնավստահությունը և առանձնացնել ձեզ ամբոխից: Աշխարհի տարբեր երկրներում կարմիրն իր մեջ պարունակում է վտանգավոր կիրք և սեքսուալություն:

Դեղին

Ըստ հայտնի ոճաբան Ջին Մաիի՝ այս արևային և կյանքային գույնը կարող է օգնել ձեզ մտերմանալ նույնիսկ ամենադժվար բնավորություն ունեցող մարդկանց հետ: Այնուամենայիվ՝ ինչպես կարմիրի դեպքում, դեղինի դեպքում նույնպես պետք է ճիշտ երանգ ընտրել, որպեսզի այն սազի մաշկի գույնի հետ: Եթե այդքան էլ վստահ չեք ձեր ընտրած երանգում, ուրեմն առաջին հերթին այն համադրեք աքսեսուարների հետ կամ կիսաշրջազգեստի և ընդհանրապես այնպիսի աքսեսուարների, որոնք չեն ազդի ձեր մարմնի վերին հատվածի գունային սխեմային:

Կապույտ

Կապույտը կարմիրի հակապատկերն է և այն ազդում է մեր ֆիզիոլոգիայի վրա՝ իջեցնելով արյան ճնշումը: Եթե պլանավորում եք հանգստանալ աշխատանքից հետո, կամ գնում եք առաջին հանդիպման, ուրեմն կապույտ կրելը հաստատ հրաշալի որոշում է: Այս գույնը հաստատ կօգնի հանգստանալ և լավ տպավորություն կստեղծի:

Կանաչ

Եվս մեկ գույն, որ միանգամից հանգստացնում և թարմացնում է մեզ: Կանաչն ունի շատ երանգներ, որոնք սազում են մաշկի ցանկացած տեսակի: Եթե ցանկանում եք շեշտը դնել ձեր կանաչ հագուստի վրա, ուրեմն ընտրեք ավելի չեզոք գույների աքսեսուարներ:

Մանուշակագույն

Այս գույնը շատ կարևոր է փորձառու և ինքնավստահ տպավորություն թողնելու համար: Օրինակ՝ եթե գնում եք աշխատանքային հարցազրույցի, ուրեմն կրեք մանուշակագույն հագուստ, քանի որ այդ գույնը ձեզ ավելի հասուն ցույց կտա:

Սև

Գույն, որը սազում է բոլորին: Ինչպես գիտեք՝ սևն ավելի նիհար և ձիգ է ցույց տալիս: Ընդհանրապես՝ սևը կարող է երկակի տպավորություն ստեղծել՝ թե՛ տխրություն և թե՛ էլեգանտություն: Որպեսզի դուք մռայլություն չտարածեք ձեր ողջ շրջապատում, ուղղակի ձեր սև հագուստի հետ վառ գույնի մի զարդ կամ աքսեսուար համադրեք:

Գազարագույն

Գույն, որն իր մեջ համադրում է դեղինի արևային որակը և կարմիրի խորությունը: Գազարագույնը համարվում է խթանող և թարմացնող գույն: Պետք չէ նման գույնը խառնել այլ վառ և արտահայտիչ գույնի հետ: Համադրեք այն ավելի սառը և չեզոք գույների հետ:

Աղբյուր՝ Past.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ