Ադրբեջանի պետբյուջեն երկրորդ ծանր հարվածն է ստացել

858

Երբ սկսվեց նավթի համաշխարհային գների անկումը, ադրբեջանի տնտեսությունը ընկղմվեց խորը ճգնաժամի մեջ:: Բոլորին է հայտնի, որ ադրբեջանի պետական բյուջեի հիմնական սնուցող ոլոտը դա վառելիքաէներգետիգ շուկայից ստացված գումարներն են, ավելի պարզ նավթի և բնական գազի վաճառքից ստացված գումարները: Բայց արի ու տես, դեռ առաջին հարվածից ուշքի չեկած ադրբեջանի տնտեսությունը, արդեն երկրորդ «ինֆարկտն» է տանում: 2015 թվականի համեմատ այս տարի, առաջին 6 ամիսների ընթացքում ադրբեջանական գազի արտահանման ծավալները նվազել են 7,8%-ով, իսկ գինը նվազել է 30,6%-ով: Ստացվում է, որ եկամուտները նվազել են թե վառելիքի արտահանման ծավալների անկման, թե վառելիքի էժանացման հաշվին:
Սա դեռ մի կողմ, վիճակագրական տվյալների համաձայն, երբ վերջին 1,5 տարում մանաթը գրեթե 100%-ով արժեզրկվեց, ադրբեջանի բնակչությունը սկսել է ավելի վատ ապրել, ըստ այդմ էլ վառելիքի ներքին սպառման ծավալները ևս անկում են ապրել 18,2%-ով:
Նկատի ունենալով այն, որ գազի վաճառքից ստացվող գումարները ադրբեջանի պետբյուջեի մուտքերի երկրորդ հիմնական աղբյուրն է նավթից հետո, կարելի է ասել, որ բաքուն զրկվում է իր երկրորդ գլխավոր եկամտի աղբյուրից:
Այս ամենը Հայաստանի շահերին համադրելիս, կարելի է ասել, որ պատերազմի ռիսկը նվազում է, բայց վտանգը միևնույնն է դեռ կա: Տնտեսապես բզկտված ադրբեջանը նման ծանր հարվածներից հետո, դժվար թե ճարի գումար իսրայելական և ռուսական թանկարժեք զինտեխնիկա, զենք և զինամթերք ձեռք բերելու, ինչպես նաև ադրբեջանական բանակը ապրիլին համալրած վարձկաններին վարձատրելու համար: Բյուջեի դիֆիցիտը այս պարագայում զսպաշապիկ է հանդիսանալու ադրբեջանական ագրեսիային, քանզի չկան բավարար ռեսուրսներ ապրիլյան պատերազմը վերսկսելու համար, սակայն ոչ մի դեպքում չպետք է թուլացնել զգոնությունը, ադրբեջանցին միշտ էլ թշնամի է լինելու հայի համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ