«ՀԺ». Վերին օղակներից Հովիկ Աբրահամյանին «իշմար» են տվել

574

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսական անկման ցուցանիշ հրապարակելը պատահական չէ: Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով 2016 թ. հուլիսին 2015թ. նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը մոտ 5 տոկոս անկում է ունեցել:

Սա այն դեպքում՝, երբ հուլիսիը հունիսի նկատմամբ աճ էր գրանցել: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նման բացասական ցուցանիշ հրապարակելով՝ իշխանական վերին օղակներում ցանկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացնել, որ այլեւս չպետք է մեծ հավակնություններ ունենա: Հատկապես, որ այդ ցուցանիշի հրապարակումը հետեւեց Հովիկ Աբրահամյանի՝ տնտեսական զարգացումների մասին հայտարարություններին:

Այսպիսով, նրան հասկացնում են, որ եթե անգամ մինչեւ խորհրդարանական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի չունենա, միեւնույն է, նա դրանից հետո չպետք է բարձր պաշտոնի հավակնություն ունենա:

Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու հայտ է ներկայացրել եւ հրապարակային հայտարարել այդ մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ