Սպորտը՝ ազգը համախմբելու միջոց

560

Հայ ազգը իր պատմության ողջ ընթացքում բազում փորձությունների և դժվարությունների միջով է անցել, սակայն այդ ամենը երբեք չի կոտրել հայի պայքարի ոգին, դեռ ընդհակառակը այդ դժվարություններն ու փորձությունները պատճառ են հանդիսացել, որպեսզի ազգը մեկ բռունցք դառնա և գործի միասնական: Ոչ վաղ անցյալում ականատես եղանք, նման դժվարության, խոսքը ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է, որի ողջ ընթացքում, ի շնորհիվ միասնականության և արիության, թշնամին ծանր կորուստներով հետ շպրտվեց: Ցավոք կորուստներ ունեցավ նաև հայոց բանակը:
Այսօր ազգը կրկին միասնական էր՝ հայ օլիմպիականները վերադարձան հայրենիք: Պատահական չէր օդանավակայանում հավաքված բազմահազար երկրպագուների և մարզասերների ոգևորությունն ու հուզմունքը, չէ որ վերջին 20 տարիների ընթացքում սպորտում նման հաջողություն Հայաստանը չէր ունեցել: Հավաքվածներից շատերը նույնիսկ արցուքներն աչքերին դիմավորեցին մեր հերոս մարզիկներին, բայց դա ուրախության և հպարտության արցունքներ էին: Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկների ցուցաբերած արդյունքները կրկին անգամ աշխարհին ազդարարեցին, որ հայ ազգը կա կլինի և դեռ պետք է շատանա, որ հայ ազգը չնայած իր քանակին ունի արժանի զավակներ, ովքեր կարող են ոտք մեկնել գերհզոր տերությունների մարզիկների հետ և հաղթել: Սպորտը ևս իր ասելիքներն ու մեսիջներն ունի, կարծում եմ բոլորն էլ հասկացան դա, երբ Միհրանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին:
Ինչևէ այս ամենի մեջ պետք գնահատել և հարգանքի արժանացնել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ավանդը, չէ որ նրա անձնական միջոցների հաշվին այս ամենը իրագործվեց, իսկ ամենակարևորը այն է, որ ազգի կողմից իրեն վստահված գործին ՀԱՕԿ նախագահը սրտացավորեն մոտեցավ, հուսախաբ չարեց և այսօր տեսնում ենք արդյունք, որի մասին ուղղակի երազում էինք:
Փառք ու պատիվ մեր մարզիկներին և մարզիչներին, ուժ ու եռանդ՝ հետագայում ևս հայ ազգին նման հաճելի պահեր պարգևելու համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ