Գագիկ Ծառուկյանն արդարացրեց ողջ Հայ Ազգի սպասումները՝ վերականգնելով արդարությունը…

923

Մեր Օլիմպիական Հերոսները արդեն տանն են՝ Հայաստանում, իսկ Գագիկ Ծառուկյանն իր քայլով արդարացրեց ողջ Հայ Ազգի սպասումները՝ վերականգնելով արդարությունը…

Երևի թե շատ է խոսվել այն մասին, որ Հայ ժողովրդի համար 31-րդ Օլիմպիական խաղերն աննախադեպ էին, սակայն սա այն դեպքն է, երբ ինչքան էլ խոսես քիչ է, ինչքան էլ ասես քիչ է ու ինչքան էլ գովաբանես միևնույն է՝ քիչ է:
Այս խաղերն, անխոս, առանձնանում էին նվաճված մեդալների հարգով, ներկայացված թմով՝ Օլիմպիական Ոսկե մեդալից բացի, որին մենք արդեն 20 տարի է ինչ սպասում էինք, Հայաստանի թիմը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ծանրամարից միանգամից երկու Օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել:
Եթե արդարություն լիներ գոնե սպորտում, ապա Հայաստանը պետք է ունենար երկու Ոսկե և երկու Արծաթե մեդալներ, սակայն ինչպես ասում են՝ սպորտը ևս քաղաքականություն է, իսկ ՄԵՐ ՀԵՐՈՍԸ՝ Միհրանը դարձել էր հերթական անարդարության զոհը՝ Օլիմպիական Ոսկու փոխարեն Հայրենիք արծաթե մեդալ բերելով:
Անշուշտ, սպորտից հասկացող յուրաքանչյուր մարդ՝ լինի Հնդիկ թե Մոնղոլ, Սերբ թե Ազերի, լավ է գիտակցում, որ Միհրանն է իսկական Օլիմպիական չեմպիոնը, իսկ ողջ Հայ Ազգը Մեր Հերոսին ընդունում է որպես Օլիմպոսը նվաճած ՉԵՄՊԻՈՆԻ:
Միհրան Հարությունյանի հաղթանակը լրիվ և ամբողջական դարձավ այն ժամանակ, երբ սպորտսմեններին դիմավորելիս ՀԱՕԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց Օլիմպիական Ոսկե մեդալը, մեդալ, որն իրոք Միհրանի նվաճումն է, մեդալ, որին ողջ Ազգն էր սպասում:
Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանն իր քայլով վերականգնեց արդարությունը՝ ՀԱՅ ԱԶԳԻ և որ ամենակարևորն է՝ ՄԵՐ Հերոսի, ՄԵՐ Միհրանի հույսը վերականգնելով:
Հ.Գ. Գագիկ Ծառուկյանի այս քայլից հետո, Միհրան Հարությունյանը ոչ միայն չի լքի սպորտը, այլ իր հրաշալի մրցումներով նորանոր Ոսկե Մեդալներ կպարգևի Հայ Ժողովրդին և Հայրենի Հայաստանին:
Կեցցեք հերոսներ…

Խաչիկ Ասատրյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ