Ո՞ւր է «կորել» երգչուհի Ռուզան Ավետիքյանը և ինչո՞վ է այժմ զբաղված (ֆոտո)

724

Armlur.am

Տեւական ժամանակ է` «Հայաստան», «Ջանա, ջանա», «Շեկ տղա» եւ այլ երգերի կատարող, երգչուհի Ռուզան Ավետիքյանին էկրաններին չենք տեսնում: Ուստի հետաքրքիր է` որտեղ է նա այժմ եւ ինչով է զբաղված: Ռուզանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ էկրաններին չերեւալը դեռ չի նշանակում, թե իր ստեղծագործական կյանքը թեւակոխել է պասիվ շրջան: Նա տեղեկացրեց, որ աշխատում է նոր երգերի վրա, որոնք ձայնագրման եւ գործիքավորման փուլում են: Երգչուհին առաջիկայում հանդես կգա նաեւ համերգային ծրագրերի շրջանակներում. «Մի քանի օր անց կմասնակցեմ հատուկ համերգի, որը կազմակերպվելու է ապրիլյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորված մեր զինվորների համար, որոնք այսօր արդեն ապաքինվել են: Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այս ծրագրին, մեկ վայրկյան անգամ չվարանեցի, քանի որ այս կերպ ամեն մեկս մեր շնորհակալությունը կհայտնենք հայ զինվորին: Համերգին ելույթ ունեցողների թվում են Համլետ Գեւորգյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո)»,-մանրամասնեց նա: Բացի այդ` Ռուզան Ավետիքյանը պատրաստվում է սեպտեմբերի 2-ին մասնակցել Արցախի անկախության օրվան նվիրված համերգին. այն կազմակերպում է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Երգչուհին ծրագրում է նոյեմբերի սկզբին համերգներ ունենալ նաեւ արտերկրում: Ռուզան Ավետիքյանը տեղեկացրեց, որ դասավանդում է միաժամանակ երկու ուսումնական հաստատություններում` Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. «Այնպես որ, ժամանակավոր դադարը պայմանավորված էր նաեւ մանկավարժական աշխատանքին նվիրվելով: Այժմ արդեն այդ գործունեությունը կարողանում եմ համատեղել երգչական կարիերայի հետ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան

Ռուզան1

 

Ռուզան3

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ