Ուզբեկստանի նախագահը ուղեղի կաթված է տարել

380

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ուղեղի  արյունազեղում է ունեցել եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին իր ինստագրամում հայտնել է նրա դուստրը` Լոլա Քարիմովա-Տիլյաեւան:

«Ուղեղային արյունազեղման պատճառով, որը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, նա հիվանդանոց է տեղափոխվել եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն: Տվյալ պահին դեռեւս վաղ է  որեւէ կանխատեսում անել նրա ապագա վիճակի մասին», — գրել է նախագահի դուստրը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Քարիմովը կարող է հիվանդանոց տեղափոխված լինել  օգոստոսի   27-ին իբր տարած ուղեղի կաթվածի պատճառով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ