Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է երկարացնել մարդու կյանքը 18 տարով

623

Med.tert.am

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է երկարացնել մարդու կյանքը 18 տարով: Նրանք պարզապես հաշվել են, թե քանի տարի են խլում մարդկանց կյանքից վնասակար սովորությունները և գումարել են այդ տարիները: Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վնասակար սովորություններից հրաժարվելով` մարդիկ կարող են ավելի երկար ապրել, հաղորդում է Gogetnews.info կայքը:

Հետազոտության ընթացքում նշվել է, որ յուրաքանչյուր վատ սովորություն նվազեցնում է մարդու կյանքի տևողությունը մոտ 6 տարով: Նման վատ սովորություններն ընդամենը 3-ն են՝ ծխախոտի չարաշահումը, ալկոհոլի չարաշահումը և նստակյաց ապրելակերպը: Արդյունքում ստացվում է, որ այս երեքից հրաժարվելու դեպքում կարելի է 18 տարի ավել ապրել:

Ընդ որում՝ գիտնականները նշել են, որ ժամանակից շուտ մահանալու հավանականությունը ծխելու դեպքում 26% է, նստակյաց կյանք վարելու դեպքում՝ 26%, իսկ ալկոհոլի չարաշահման դեպքում՝ ընդամենը 0,4%: Ստացվում է, որ նույնիսկ վատ սնունդն է ավելի վատ ազդում կյանքի տևողության վրա, քան ալկոհոլը, քանի որ այդ դեպքում վաղաժամ մահվան հավանականությունը 12% է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ