ԴՆԹ-ի հիմքով վերստեղծել են ենթադրյալ մարդասպանի դիմանկարը

541

Med.news.am

Ամերիկյան Կոլորադո նահանգի ոստիկանությունը ParabonSnapshot լաբորատորիայի հետ համագործակցությամբ, երեք մարդու սպանության մեջ մեղադրվող հանցագործի ԴՆԹ-ի հիման վրա կարողացել է վերստեղծել նրա դիմանկարը:

Կոլորադո նահանգից Բենեթ ընտանիքի երեք անդամները (26-ամյա Դեբրան, 27-ամյա Բրյուսը ու նրանց յոթամյա դուստր Մելիսան) մոտ երեսուն տարի առաջ դաժանաբար սպանվել էին: Ողջ է մնացել միայն կրտսեր դուստրը՝ երեք տարեկան Վանեսան, հանցագործը նրան լուրջ վնասվածք է հասցրել, ու հետագայում աղջիկը ստիպված է եղել բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ անցնել: Բոլորը զոհերը մահացել են բութ առարկայով հարվածից, իսկ հոր ու դստեր մարմինների վրա հայտնաբերվել են նաև դանակային վիրավորումներ: Կան հիմքեր ենթադրելու, որ Դեբրային ու Մելիսային մահից առաջ բռնաբարել են: Մարդասպանին առայսօր չէր հաջողվում գտնել, չնայած արդեն 30 տարի է անցել:

Հիմա ոստիկանությունը գիտնականների հետ համագործակցությամբ հույս ունի հին գործի մասին նոր տվյալներ ստանալ: Օգտագործելով գենետիկ անալիզի ու ԴՆԹ ֆենոտիպավորման մեթոդաբանության տվյալները, նրանք համակարգչային մոդելավորման միջոցով ստեղծել են ենթադրյալ մարդասպանի դիմանկարը:

ԴՆԹ ֆենոտիպավորման մեթոդաբանությունը թույլ է տալիս հասկանալ որոշ արտաքին առանձնահատկություններ՝ հիմք ընդունելով գենետիկ տվյալները: Կարելի է կռահել աչքերի, մազերի ու մաշկի գույնը, նաև դեմքի ձևը, պեպենների առկայությունը ու որոշ այլ նշաններ: Իհարկե արտաքին տեսքի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև արտաքին գործոննները՝ օրինակ սննդի տեսակն ու վնասակար սովորությունների առկայությունը

Հետազոտողները ստեղծել ենն երկու դիմանկար՝ մեկը պատկերում է հանցագործին 25 տարեկանում, երբ կատարվել է հանցագործությունը, իսկ մյուսը՝ 55-տարեկանում, այսինքն այնպիսին, ինչպեիսին նա հիմա պետք է լինի:

Ոստիկանությունը հույս ունի, որ այս ձևով կկարողանա առաջ շարժվել հանցագործի որոնումների հարցում, գտնել նրան ու պատասխանատվության կանչել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ