Արյունը անպատասխան է մնացել. Ավետիսյանների հարազատները դժգոհ են դատավարությունից

284

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ է կատարել այդ սպանությունները եւ դժգոհ են տեղի ունեցած դատավարությունից:

Նրանցից Լուսինե Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դատավարությունը ոչ մի հարցի պատասխան այդպես էլ չտվեց. «Առաջին պահից մեզ բոլորը խաբել են՝ սկսած հանրապետության նախագահից։ Առանց մեզ դատը արել ու փակել են, մենք ամեն ինչից դժգոհ ենք։ Մենք չունենք իշխանություններ: Ռուսաստանում օդաչուին սպանեցին, մինչեւ հիմա Պուտինը ասում ա՝ թուրքը ծնկաչոք թող ներողություն խնդրի։ Յոթ հոգու սպանեցին, որոնցից երկուսը մանկահասակ, ինչո՞ւ պիտի պատասխան չտան։ Պիտի բոլորը պատասխան տան։ Արյունը անպատասխան է մնացել: Թատրոն էր ընդամենը, խամաճիկների թատրոն։ Սկսած դատավորից, էնտեղ գտնվող բոլորը խամաճիկներ էին, իրանց կերպարը կատարեցին»:

Նրա խոսքով, իրենք հավատում էին, որ արդարություն կլինի, որովհտեւ ոմանք տղամարդու խոսք էին տվել, բայց իրենց խոստումը չկատարեցին:

Ավետիսյանների փեսա Եգոր Ադամյանն էլ նշեց, որ իրենք նամակ էին հղել ՀՀ նախագահին, խնդրել, որ վերցնի դատավարությունը իր հովանու տակ ու բացահայտի ամեն ինչը. «Նախագահի աշխատակազմից մեզ պատասխանեցին, որ պատրաստ են օգնելու, բայց մենք տեսանք՝ ինչքան օգնեցին։ Նույնիսկ դատավարության առաջին օրը իմ փաստաբաններին թույլ չէին տալիս մտնել դատարան։ Հետո էլ՝ նենց տեղ անցկացրին դատավարությունը, որ տան մեջ ավելի հարմար էր, քան էդ ռազմաբազայի խուցը։ Աթոռ չկա, սեղան չկար»:

Լուսինե Ավետիսյանն էլ կարծիք հայտնեց, որ Պերմյակովը միայնակ չի գործել, դրա համար էլ երբ հարցնում են՝ ինչու ես նման քայլի գնացել լռում է. «որովհետեւ ինքը չի սպանել, իր հետիններն են սպանել»։ Նա նաեւ ասաց, որ մեղավոր են նաեւ Պերմյակովի հրամանատարները, որոնք բերել են նրան Հայաստան ու թողել, որ ծառայի:

Ավետիսյանների փեսաներից Արթուր Կշտոյանն էլ ասաց, որ հայկական կողմն էլ ցանկություն չուներ բացահայտել իրականությունը, հակառակ դեպքում կպահանջեին, որ ռուս զինվորականներին էլ բերեն ու դատեն: «Թող խնդրին, ասեին՝ յոթ հոգին պետք են, որ արդարությունը լիարժեք լինի։ Բերեին, ներկայացնեին, իրենց գիտեցածը ասեին, ցուցմունք տային։ Էդքան անկարողունա՞կ էինք, որ չկարողացանք յոթ հոգու բերել Ռուսաստանից, որ գային, ցուցմունք տային: Եթե իրենք ամեն ինչից տեղյակ էին, եթե  հրամանատարը ցուցունք չի տալիս, մենք ո՞նց համոզված լինենք, որ Պերմյակովն էր, հետը մարդ չկար, կամ  ինքը իրենց ներկայացրած ձեւով խելացի զինվորին համապատասխան ընդհունակություններ ուներ, որ գար, ծառայեր»:

Արթուր Կշտոյանի խոսքով, երբ 2015-ի հունվարի 12-ին սահմանին բռնեցին Վալերի Պերմյակովին, էնտեղ կար Հայաստանի ԱԱԾ-ն, որը պարտավոր էր վերցնել Պերնյակովին, չթողնել ռուսների ձեռքում. «Ինչո՞ւ չբերեցին այդ համակարգի աշխատողներին, որ վկայություն տային։ Թաքցրին, որովհետեւ պետք է ծածկադմփոց անեին, գնար. որովհետեւ Վալերի Պերմյակովը չէր սպանել»:

Հարցին, թե որն է լինելու իրենց հետագա անելիքը, Լուսինե Ավետիսյանը պատասխանեց. «Մենք քաղհայց ենք ներկացրել, որ թեկուզ չնչին հարված ստանա Ռուսաստանը, մենք արել են, որ պատժվեն իրենք։ Հույս ունենք, որ թեկուզ տարիներ  հետո օրերից մի օր բացահատվելու է այս հարցը։ Նույնիսկ եթե  Եվրադատարանում մեզ ասեն, որ արտաշրիրիմում անենք, ես պատրաստ եմ դրան, միայն թե բացահայտվի ամեն ինչ: Բողոքելու ենք մինչեւ Եվրադատարական»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ