Մեր օրգանիզմի հանելուկային հեղուկը

507

Barometer.am-ը գրում է.

Արյունը մեր օրգանիզմի ամենաառեղծվածային և և կարևոր հեղուկն է: Մարդու առողջությունն ուղղակիորեն կախված է նրա բաղադրությունից և վիճակից: Հայտնի է, որ կանայք միջինում ունեն 3,9լ, իսկ տղամարդիկ` 5,2լ արյուն: Նրան շնորված գործառույթները բազմաթիվ են: Զարկերակների, երակների և մազանոթների միջոցով արյունը մեր օրգաններին, հյուսվածքներին ու բջիջներին է հասցնում թթվածին, սննդարար նյութեր, հորմոններ և ֆերմենտներ:

Արյան վիճակի վրա ազդում է համարյա ամեն ինչ` օդը, սնունդն ու ջուրը: Օրինակ` եթե բավական ջուր չենք խմում, արյունը մածուցիկ է դառնում, նրա շարժման արագությունն ընկնում է, իսկ դա իր հերթին անդրադառնում է մեր օրգանիզմի ջերմա և նյութափոխանակության վրա: Արյան հիմնական մասը կազմում է հեղուկ պլազման: Այն համարյա թափանցիկ է և 90%-ով կազմված է ջրից:

Պլազմայի մեջ են լուծվում սպիտակուցներն, օրգանական և հանքային միացությունները, գլյուկոզան, ճարպերը, հորմոնները, վիտամիններն ու ֆերմենտները: Հենց պլազմայի միջոցով է արյունը տեղափոխում իր ամենակարևոր բջիջները` լեյկոցիտներն ու տրոմբոցիտները:

Էրիթրոցիտներն իրենց մեջ պարունակում են հեմոգլոբին սպիտակուցը, որը թթվածինը թոքերից հասցնում է բոլոր օրգաններին: Կարմիր գնդիկների շնորհիվ է, որ մեր արյունը ստանում է իր գույնը:

Լեյկոցիտները մեր օրգանիզմի իմունային համակարգի մի մասն են: Նրանց հիմնական խնդիրը մեզ վարակներից պաշտպանելն է: Որպեսզի լեյկոցիտներն ավելի հաջող պայքարեն հիվանդածին մանրէների դեմ, կարելի է դեղաբույսերով, ծովամթերքով կամ կավով մաքրել արյունը:

Տրոմբոցիտներն արյան ամենախոշոր բջիջներն են: Դրանք օգնում են, որ վնասվածքների դեպքում արյունը մակարդվի: Ըստ էության, տրոմբոցիտները ոսկրածուծի հսկայական բջիջների բեկորներն են: Դրանք չեն թողնում, որ մենք արյուն կորցնենք: Վերքի վրա առաջացած կեղևը հենց տրոմբոցիտների շնորհիվ մակարդված արյունն է: Այդ պրոցեսի համար շատ կարևոր են կալցիումը և վիտամին K-ն: Ուստի հաճախ արնահոսություն ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ներառել կալցիում և վիտամին K պարունակող մթերքներ:
Կանանց և տղամարդկանց արյան բաղադրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ այն ավելի հագեցած է միկրոտարրերով, քան կանանց մոտ, (իսկ արյան մեջ հայտնաբերվել է ընդամենը 23 տարր, սկսած կալցիումից, պղնձից, ցինկից, երկաթից, վերջացած կապարով, մկնդեղով և սնդիկով): Արյան բաղադրությանը առավել մոտ են մեղրը և ծովի ջուրը: Հենց դրանք էլ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել օրգանիզմում պակասող նյութերը լրացնելու համար: Շատ օգտակար է լողալ ծովում և ծովային աղով լոգանքներ ընդունել: Այդ դեպքում մաշկը ներծծում է բոլոր անհրաժեշտ նյութերը: Ծաղկափոշին և մրգերը նույնպես անփոխարինելի են արյան համար: Հատկապես օգտակար է շատ զբոսնել մաքուր օդում և խմել թարմ քամած հյութ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ