Արթուր Ալեքսանյանը եւ Լեւոն Քոչարյանը` Blackberry սրճարանում

502

Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով` Հունահռոմեական ոճի ըմբշամարտում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ` երեկոյան, այցելել է Blackberry սրճարան: Արթուր Ալեքսանյանը սրճարան էր այցելել ոսկե երիտասարդության մի քանի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը, ով երգչուհի Սիրուշոյի ամուսինն է:

Ասում են` օլիմպիական չեմպիոնի մուտքը սրճարան իսկական ֆուրոր է առաջացրել, սրճարանում գտնվողները շտապել են լուսանկարվել Արթուր Ալեքսանյանի հետ, ստորագրություն խնդրել նրանից: Ու ահա չեմպիոնի հետ արված լուսանկարներն էլ օգտատերերը տեղադրել են համացանցում:

 

7fa4399d50547a4e97b58db558ffbc12 87a54d208dde4981b9290a1ba064bbb0

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ