ՀՀԿ–ական. «Ադրբեջանը պահանջում է ամբողջը միանգամից՝ ԼՂ վերադարձ Ադրբեջանին»

236

7or.am

Այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Արցախի ազատագրված տարածքները հանձնելու մասին խոսակցությունը բավականին վտանգավոր խայծ է, որը հատուկ նպատակ է հետապնդում՝ շոշափել ժողովրդի տրամադրությունները։

–Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը միշտ բարձրացրել է տարածքների վերադարձման հարցը, բայց արյունով գրավված տարածքները չե՛ն վերադարձվում։ Դրանք ԼՂՀ անվտանգության տարածքներն են, հանդիսանում են ԼՂՀ տարածքային ամբողջականության մաս, և որևէ մեկը չի պատրաստվում որևէ սանտիմետր հող վերադարձնել,–պնդել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Նաև ավելացրել է, որ առանց փոխզիջումների՝ որևէ բանակցային գործընթաց երբևէ չի իրականացվում, բայց և Ադրբեջանի կողմից որևէ փոխզիջման մասին առաջարկություն հայկական կողմը չի ստացել:

–Ադրբեջանը պահանջում է ոչ միայն, այսպես կոչված, ազատագրված կամ իրենց կողմից օկուպացված տարածքները: Ադրբեջանը պահանջում է նաև Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանին։ Նա պահանջում է ամբողջը միանգամի՛ց և ուրիշ ոչինչ,-ընդգծել է Գ.Մելիքյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ