Ջեքի Չան. Գինեսի ռեկորդակիր, ում ծնողները ցանկանում էին վաճառել 26 դոլարով (լուսանկարներ)

771

Operativ.am

Ջեքի Չանը ծնվել է աղքատ չինական ընտանիքում: Նրա ծնողներն այնքան աղքատ են եղել, որ ցանկացել են 26 դոլարով վաճառել երեխային, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն:

Նա ծնվել է 5.5 կիլոգրամ քաշով, նրա մայրը հղի է եղել 12 ամիս շարունակ, մինչև որ կեսարյան հատումով երեխան ծնվել է: Նա շատ  մականուններ է ունեցել, օրինակ՝ «baseball bat» (նրա համար, որ վտանգավոր հնարքներ էր անում):

Երբ 7 տարեկան է եղել, նրա ծնողները մեկնել են Ավստրալիա՝ աշխատանք փնտրելու՝ նրան միայնակ թողնելով Հոնկոնգում: Այստեղ էլ նա ստացել է իր նոր մականունը՝ Մեծ քիթ, այն բանից հետո, երբ դպրոցի ուսուցչուհին նրա քիթը կոտրել է ձեռնափայտով: Դպրոցում նա ակրոբատիկա է սովորել, դերասանական վարպետություն և արևելյան մարտարվեստ:

8 տարեկանում նա փոքրիկ դեր է ստացել «Մեծ և փոքր Վոնգ Թին Բարը» ֆիլմում: Երբ դպրոցն ավարտում էր, արդեն հասցրել էր 7 ֆիլմերում խաղալ:

Նրան է պատկանում Գինեսի՝ մեկ տեսարանի համար ամենամեծ թվով դուբլեր անելու ռեկորդը, իսկ 2012 թվականին նա նոր ռեկորդ գրանցեց՝ ֆիլմի ենթագրերում նրա անունը ամենաշատը հիշատակելու համար: Իր ֆիլմում նա 15 պաշտոնով է աշխատել՝ սցենարիստ, ռեժիսոր, գլխավոր դերասան, պրոդյուսեր, օպերատոր, նկարիչ, հնարքների համակարգող, կասկադյոր, կոմպոզիտոր, թեմատիկ երգի կատարող և այլն:

Իր ֆիլմերից մեկում հնարք կատարելուց հետո նա պլաստիկ թիթեղ ձեռք բերեց գլխում, որը փակում է իր գլխուղեղի ծակը, և Ջեքի Չանը գրեթե կորցրեց իր աջ ականջի լսողությունը:

Ի դեպ, նա լավ է երգում: 1984 թվականից թողարկել է ավելի քան 20 ալբոմ: Նրա որոշ ֆիլմեր ավարտվում են երգերով:

Նա պերֆեկցիոնիստ է: Իր ֆիլմերից մեկում երեք վայրկյան տևող տեսարանի համար պահանջվել է 1600 դուբլ և 2 օրվա նկարահանում:

Նրա կարգախոսն է. «Վախ չկա, փոխարինող չկա, ինձ հավասարը ևս չկա»:

Նա ապահովագրական կազմակերպությունների սև ցուցակում է ողջ աշխարհով մեկ: Ոչ մի ապահովագրական ընկերություն իր վրա այդպիսի ռիսկ չի վերցնում, ինչպիսինն է այդ հերոսին ապահովագրելը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ