Օլիմպիական ոսկին Հայաստանում է` սպորտի ապագան հուսալի ձեռքերում է

488

Հայաստանի մարզական պատմության տարեգրքում ոսկե տառերով կգրվի 2016 թվականի օգոստոսի 16-ը, դա այն օրն է, երբ հայ մարզիկները 24 ժամվա ընթացքում նվաճեցին մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, ինչն աննախադեպ էր Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում: Գովեստի խոսքերի են արժանի նաև ՀԱՕԿ ողջ անձնակազմի այսքան տարիների քրտնաջան աշխատանքը, որը ինչպես երևաց, տվեց իր բաղձալի պտուղները:
Օլիմպիական խաղերը միշտ էլ եղել են մարզաշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը, եթե ոչ առաջնայինը: Օլիմպիական խաղերը եզակի առիթներից է, երբ հայզգի կայացած և աշխարհահռչակ զավակների մարզական ունակությունները կարելի է ճիշտ օգտագործել, ինչն էլ ազգին կբերի ճանաչողություն և փառք: Սպորտը միշտ էլ եղել է ազգերի ճանաչողության կարևորագույն հարթակներից մեկը և նրա զարգացումն ու առաջխաղացումը անհրաժեշտ է վստահել մեկին, ով իվիճակի է և ունի բավականաչափ հմտություններ` իր առջև դրված խնդիրը հավուր պատշաճի կատարելու համար:  Հայաստանը իր նորանկախ պատմության ընթացքում նման հաջողություն անգամ երազել չէր կարող, սակայն իշնորհիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սրտացավության ու նվիրվածությանը, իշնորհիվ կադրային ճիշտ ընտրությանը (մարզիչներ), ֆինանսական հսկայական ռեսուրսների, հնարավոր եղավ անել անհնարինը: Այո մեր մարզիկներն իրոք որ հերոս են, բայց հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև պայմաններ ստեղծել, անհրաժեշտ է ճիշտ մարզչական խորհուրդ, ինչը և ապահովվել էր հայազգի մարզիկների համար: Օլիմպիական հարթակում հնչեցնել հայկական հիմն ու բարձրացնել հայկական եռագույնը, դա սխրանք է, իսկ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը դա տիտղոսաց տիտղոսն է: Պետություն, որն ունի օլիմպիական չեմպիոն այո կարող է իրենից կշիռ ներկայացնել, սա ևս առճակատում էր, որից պատվով դուրս եկան մեր մարզիկները: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ավանդ ունեն այս նախադեպը չունեցող իրադարձության մեջ և թող ապագայում նման հաջողությունները միշտ ուղեկից լինեն մեր մարզիկներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ