Որո՞նք են պետբյուջեի ծախսերի առաջին երեք ուղղությունները

938

2016 թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 633 մլրդ 361 մլն դրամ, ինչը 0,3 տոկոսով (1,8 մլրդ դրամով) պակաս է նախորդ 2015 թ.-ի հունվար-հուլիսի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Ընդ որում, հարկերն ու տուրքեր կազմել են 602 մլրդ 889 մլն դրամ կամ 1,6 տոկոսով (մոտ 9 մլրդ դրամով) ավելի 2015 թ.-ի հունվար-հուլիսի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայւթյան հրապարակումներից:

Ամենամեծ ծախսերը կատարվել են սոցիալական պաշտպանության ոլորտում` 227 մլրդ 616 մլն դրամ կամ հունվար-հուլիս ամիսների բյուջեի ամբողջ ծախսերի 31,7 տոկոսը: Սոցիալական ծախսերն աճել են 3,7 տոկոսով:

Երկրորդ տեղում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են` մոտ 147 մլրդ 344 մլն դրամ կամ տարվա առաջին 7 ամիսների ամբողջ ծախսերի 20,5 տոկոսը: Աճն այստեղ կազմել է 13,7 տոկոս:

Երրորդ տեղում պաշտպանության ծախսերն են` 105 մլրդ 648 մլն դրամ կամ ամբողջ բյուջեի ծախսերի 14,7 տոկոսը: Բյուջեից հատկացվող գումարն այստեղ նվազել է 4,4 տոկոսով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ