Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Դանիա–Հայաստան խաղը

756

Asekose.am

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա –Հայաստան հանդիպման ժամանակ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որի հետեւանքով չէր կարողացել շարունակել հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հենրիխ Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այդպիսի վնասվածքների ապաքինման համար նվազագույնը պահանջվում է 7-10 օր: Դա նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա – Հայաստան հանդիպումը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ