Եթե մնացյալ ոլորտները ևս լինեին ուշադրության կենտրոնում ինչպես սպորտն է…

541

ՀԱՕԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում ամփոփեց Օլիմպիական խաղերը՝ սպառիչ պատասխաներ տալով Հայ հասարակությանը հուզող բոլոր հարցերին:
Օլիմպիական խաղերից Հայաստան բերված «սպորտային ավարից» պարզ երևում է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ այս թիմը, թերևս, ամենաուժեղն էր, և սա այն դեպքում, երբ թիմը՝ մեծ հաշվով, ունեցավ անկանխատեսելի անհաջողություններ՝ մի կողմից մեր սպորտսմեններից մի քանիսի խաղը չստացվեց այնպես ինչպես իրենք կարող էին, մյուս կողմից՝ որոշ մրցավարներ ոմանց քծնելու համար անարդար որոշումներ կայացրեցին:
Ինչևէ, նույնիսկ սպորտային անհաջողությունների և մրցավարական անարդարությունների պարագայում մեզ՝ հայկական օլիմպիական հավաքականին, հաջողվեց գրավել Օլիմպոսը և հնչեցնել Հայոց Հիմնը:
Առհասարակ, Օլիմպիական մեդալները ուղիղ համեմատական են պետությունների բնակչության թվին, տնտեսական վիճակին, սպորտում արվող ներդրումներին, այսինքն՝ Օլիմպիական մեդալները հաշվարկում են, հաշվի առնելով ներկայացված պետությունների բնակչության թիվն ու տնտեսական վիճակը և եթե այս համատեքստում դիտարկենք մեր Հերոսների նվաճած մեդալները, ապա Հայաստանը 206 պետությունների շարքում զբաղեցնում է ոչ 42-րդ տեղը, այլ՝ առաջին: Մյուս կողմից պատահական չէր Գագիկ Ծառուկյանի շեշտադրումը՝ կապված Հայաստանի մրցակից երկրների հետ, քանզի Հայասատանը մրցում էր այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք են՝ Չինաստանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, իսկ փոքր թվացող Հայաստանի ներկայացուցիչները բոլոր գերտերություններին ապացուցեցին, որ ամենաուժեղն իրենք են, որ չնայած Հայաստանի փոքր չափսին ու տնտեսական վիճակին՝ մենք կանք ու դեռ երկար լինելու ենք չեմպիոններ:Անխոս այս ամենում անուրանալի է Հայաստանի ազգային օիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀԱՕԿ աշխատակազմի դերը,
քանզի ամենանտեղյակին էլ է հայտնի, որ առանց տարիների քրտնաջան և համակարգված աշխատանքի օլիմպիական ոսկին այդպես էլ մեզ անահասանելի կլիներ։Բայց ինչպես Գագիկ Ծառուկյանն էր ասում, և հիմա արդեն փաստ է,որ ինքն այդ ամենի մասին լավ գիտեր՝ հասունացել էր պահը վայելելու տարիների աշխատանքի պտուղները…
Հ.Գ. Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Գոռ Մինասյանին նվիրած բնակարանին:
Ինչպես ցանկացած պարագայում, այս անգամ ևս որոշ լպրծուն կերպարներ մամուլում անհեթեթ լուրեր էին շրջանառում՝ շահարկելով Գոռ Մինասյանի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ Գագիկ Ծառուկյանը ինչպես միշտ իր բարձունքի վրա է, նվիրել էր բնակարանը ու դրա մասին չբարձրաձայնեց մինչև լրագրողի հարցը:
Հ.Գ.Գ. Թող որ գիտնականները, մանկավարժները, արհեստավորները և՝ բոլորը, լինեն ուշադրության կենտրոնում այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանն է սպորտսմեններին պահում իր ուշադրության կենտրոնում:

Ավետիս Մինասյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ