Միհրան Հարությունյանի մենամարտը կբողոքարկվի. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

884

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու գործընթացին: Նա նշեց, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձևով իրականացավ:

«Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,-ասաց նա:

Հրաչ Ռոստոմյանը նշեց, որ ՀԱՕԿ-ը համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի պայմաններին, ապա նա ասաց, որ այդ մարզադպրոցը տեղական ինքնակառավարման մարմիններին է պատկանում, տնօրենին իրենք են նշանակում, և իրենք էլ վերանորոգում, կամ չեն վերանորոգում:

«Ազգային օլիմպիական կոմիտեն իր գործառույթներից ելնելով, մի բան էլ ավելի, շինարարություն է անում: Այս պահին նաև Գյումրիում կառուցվում է գերժամանակակից մարզկենտրոն  3 000 քմ տարածքով և ամբողջը ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից»,-ասաց նա և հայտնեց, որ շինարարության «սև» աշխատանքն արդեն կատարվել է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ