Պուտինը տեղյակ է եղել թուրքական զորքերի Սիրիա ներխուժելու մասին

567

ՌԴ նախագահ Վ.Պուտինը լրագրողների հարցերին պատասխանելիս հաստատել է,որ պաշտոնական Մոսկվան տեղյակ է եղել Անկարայի Սիրիայի տարածք զորքեր մտցնելու մասին…”Մենք հասկանում էինք ուր են տանում գործընթացները…Մեզ համար ոչ մի անակնկալ չկար…Դրա համար մենք ունենք ԱԳՆ և հատուկ ծառայություններ,որպեսզի քիչ անակնկալների հանդիպենք…”,-ասել է Պուտինը…
Հիշեցնեմ,որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս ներխուժեցին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո…Այստեղից հետևություն…Պուտինը ոչ թե միայն տեղյակ է եղել,այլև իր “դաբրոն” է տվել Էրդողանին այս ագրեսիան իրականացնելու համար…
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին ՌԴ նախագահը մի շատ տարօրինակ արտահայտություն է արել…”Ինչպես գիտեք Թուրքիայում ձերբակալվել են մեր օդաչուների վրա կրակողները…Ինչպես պարզվեց,նրաք գործել են առանց իշխանությունների թույլտվության…”,-հայտարարել է “միամիտ” Վլադիմիր Վլադիմիրին…Հետաքրքիր է,տեսնե՞ս ինքը՝Պուտինը հավատում է իր ասածին…Կամ, եթե նույնիսկ այդպես է եղել,ապա ինչն էր պատճառը,որ այդ ամենը բացահայտելու համար յոթ ամիս պահանջվեց…Երևի համապատասխան քավության նոխազ չկար ի դեմս Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կողմնակիցների…
Ռուս-թուրքական սիրախաղը սեփական հասարակություններին հրամցնելու համար և՛Էրդողանը,և՛ Պուտինը ինջնում են պրիմիտիվության ամենացածր մակարդակի…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ