ՀՀ-ից արտահանվել է 773.2 տոննա թարմ ձուկ

608

Հայաստանում ձկնաբուծության ոլորտը եղել է առանձնակի ուշադրության կենտրոնում: Ձկնատեսակների սպառման ծավալները Հայաստանում առնձապես մեծ չեն և ձկնաբուծական արտադրանքը մեծամասամբ արտահանվում է:

Ճյուղի զարգացման հիմնական գրավականը հենց արտահանման ծավալների ավելացումն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին ձկնարտադրության ծավալում արտահանման մասնաբաժինը աճել է 0,9 տոկոսային կետով՝ վերջնարդյունքում կազմելով 8,9 տոկոս:

ՀՀ-ից թարմ ձկան արտահանումը հիմնականում բաժին է հասնում Ռուսաստանին: ՀՀ մաքսատան տվյալներով՝ հունվարից հունիս ամիսներին Ռուսաստան է արտահանվել 773,2 տոննա թարմ ձուկ, որը 19,8 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ