Թուրքական բանակն առաջին կորուստներն է կրել ԻՊ-ի դեմ պայքարում

476

Tert.am

Թուրքական բանակը տեղեկացրել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մղվող մարտերում կրած առաջին կորուստների մասին:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն` Անկարայի տվյալներով` երկու թուրք զինվոր է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են Սիրիայի հյուսիսային ալ-Վակֆ գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարտում: Գրոհայինները հրթիռակոծման արդյունքում երկու թուրքական տանկ են խոցել, որոնք աջակցում էին Սիրիական ազատ բանակի գրոհին Եփրատի արևմուտքում` ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:

Հետևակազորը, որը բաղկացած է եղել սիրիացիներից, ևս տուժել է. 2 մարդ զոհվել է, ևս 2-ը` վիրավորվել: Մարտերի արդյունքում թուրքերին հաջողվել է 2 գյուղ գրավել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան թուրքական լրատվամիջոցները հաղորդել են Սիրիայի հետ սահմանն ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու մասին:

Թուրքական զինուժը Սիրիայում իսլամիստների դեմ պայքար է մղում օգոստոսի 24-ից` իրականացնելով «Եփրատի վահան» կոչվող ռազմարշավը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ