«ՀԺ». Դանակահարել է 7 ամյա որդուն մահացու վրաերթի ենթարկած և գրավի դիմաց ազատ արձակվածին

528

«Սեպտեմբերի 5-ի երեկոյան Հրազդանում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Սույն թվականի հուլիսի 4-ին Հրազդանում վրաերթից մահացած 7-ամյա երեխայի հայրը դանակահարել է որդուն վրաերթի ենթարկած վարորդին՝ Վանիկ Սարգսյանին։ Գագիկ Խամփերյանը ձերբակալվել է։ Սույն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ նախնական քննության տվյալներով սեպտեմբերի 5-ին ժամը 17:30– ի սահմանում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ, Գ. Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ՝ իր որդուն մահացու վրաերթի ենթարկելու հարցի շուրջ։

Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ են հասցվել Վանիկ Սարգսյանին՝ պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած- ծակած, թափանցող 2 վերք։ Վանիկ Սարգսյանը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության։ Հարուցվել է քրեական գործ՝ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Նշենք, որ Վանիկ Սարգսյանը վրաերթից հետո կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ագատ արձակվել։ Մեր զրույցում նրա պաշտպան Վահե Դանիելյանն ասաց, որ Վանիկն ազատ էր արձակվել հուլիսին 1 միլիոն դրամ գրավի դիմաց»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ