Ռուսական ևս 81 ընկերություն է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում

418

B24.am

ԱՄՆ-ի իշխանությունները վերստին ընդլայնել են այն ընկերությունների եւ կազմակերպությունների ցուցակը, որոնք ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվում Ուկրաինայի հակամարտության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Պատժամիջոցների ընդլայնման մասին հաղորդագրությունը հրապարակվել Է Federal Register կառավարական հրատարակության կայքում, որոշումը պետք Է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 7-ին:

Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվում Է 81 կետով. մյուսների թվում դրանում հայտնվել են «Գազպրոմ»-ին ենթակա ավելի քան 50 ընկերություններ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Կերչի կամրջի շինարարության կապալառուները. Կերչի նեղուցի վրա կամրջի կառուցման գլխավոր կապալառու «ՍԳՄ-մոստ»-ը՝ Արկադի Ռոտենբերգի «Ստրոյգազմոնտաժ» ընկերության դուստր ընկերությունը, շինարարության ենթակապալառուն՝ «Մոստոտրեստը»:

Ցուցակում կատարված փոփոխությունները հիմնականում կրկնում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշումը, որը հրապարակվել Է սեպտեմբերի 1-ին: Սակայն ցուցակը համալրվել Է նաեւ Էլեկտրոնիկա արտադրող 11 ընկերություններով, Էլեկտրոնիկա, որը կարող Է օգտագործվել ռազմական արդյունաբերության կարիքների համար: Դրանք առաջին անգամ են հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ