Ցանկանալով վրեժ լուծել նախկին սիրեցյալից՝ ամերիկուհին այրել է ուրիշի մեքենան (տեսանյութ)

499

7or.am

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքներից մեկում վրեժով լցված կինը որոշել է այրել նախկին սիրեցյալի մեքենան, սակայն շփոթել է այն։Մեքենան այրելու տեսանյութը հայտնվել է տեղի ոստիկանական բաժանմունքի «Facebook»–ի էջում։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է աղջիկը կրակ վառում «Honda» մակնիշի մեքենայի խցիկում։

Ձերբակալվելուց հետո 19–ամյա Կարմեն Շամբլին պատմել է ոստիկանությանը, որ կարծել է, թե մեքենան իր նախկին ընկերոջն պատկանում։ Աղջկա դեմ մեղադրանք է հարուցվել։ Թե ում էր իրականում պատկանել վնասված մեքենան, չի հստակեցվում։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ