Դիտորդները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից

575

Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ավագ խորհրդական Լենե Վեթլանդը շատ զարմացած է ՀՀ իշխանությունների արձագանքի վրա՝ հուլիսի 17-30-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքի խոչընդոտման իմաստով:

Այսօր «Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների» կազմակերպությունը եւ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը՝ համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Protection of Rights without Borders կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի ներկայացուցչության հետ, ներկայացրեց Երևանում 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների մոնիտորինգի արդյունքում կազմած զեկույցը: Զեկույցն ամփոփում է տվյալներ, որոնք ձեռք են բերվել հուլիսի 28-օգոստոսի մեկը Երեւանում կատարած փաստահավաք աշխատանքի արդյունքում: Զեկույցն ամփոփում է 42 տուժածի եւ ականատեսի վկայություն:

Լենե Վեթլանդի խոսքերով՝  հուլիսի 17-30-ը ՀՀ իշխանությունները ոչ մարդկային հալածանք, խաղաղ ցույցերի խոչընդոտում իրականացրին Երեւանում. «Իշխանություններն իրավունք չունեին նման վերաբերմունք ցուցաբերել, անգամ եթե ցուցարարները ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել: Կար օրենքի անհամապատասխանություն. Ոստիկաններն անգամ ներխուժել են խաղաղ բնակիչների տներ ու անմարդկային վերաբերմունքի արժանացրել նրանց: Եղել են անհիմն ձերբակալություններ, չեն ներկայացվել հիմքերը, ձերբակալումից հետո ցուցարարներին չի տրամադրվել իրավաբանական օգնություն: Անգամ ցուցարարների պասիվ դիմադրությունը պետք է համարվի խաղաղ ցույց: Անգամ եթե իրեր են նետել ոստիկանության ուղղությամբ, այդ դեպքում անգամ չպետք է ցույցը որակել ոչ խաղաղ»:

Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության կոորդինատոր Սվետլանա Վալկոնն իր խոսքում ընդգծեց՝  ոստիկանները եղել են ինչպես համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով եւ գտնվել են ցուցարարների մեջ. «Անգամ, երբ ցուցարարները խաղաղ վիճակում էին,  ոստիկանները շատ բուռն արձագանք տվեցին նրանց ծափահարություններին: Ցույցերի ժամանակ մի քանի տեսակի ռումբ է օգտագործվել ցուցարարների նկատմամբ: Ես եւս կարող եմ փաստել՝ ցույցերը եղել են խաղաղ, քանի որ մարդիկ եկել են անգամ իրենց երեխաների հետ»:

Ըստ նրա՝ ինչպես Էլեկտրիկ Երեւանի պարագայում, այնպես էլ հուլիսի 17-30-ը ձերբակալում էին այն ակտիվիստներին, որոնք կարող էին կազմակերպված ընթացք տալ ցույցին»:

Protection of Rights without Borders կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի ելույթը, երի ժամանակ նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությունից՝ լավ աշխատանքի համար. «Կարծում եմ՝ սա հնարավորություն է տալիս կանխագուշակելու, թե ինչ ելք կունենա  իրավապահ մարմինների քննությունը: Ի դեպ, քննությունն իրականացվում է երկու տարբեր մարմինների կողմից՝ ՀՔԾ, որը քննում է ոստիկանության օրինականությունը, եւ Քննչական կոմիտեի կողմից, որը քննում է հավաքների ժամանակ տեղի ունեցած անկարգությունները: Փաստագրական իմաստով որեւէ տարբերություն չկա այս երկու քննության միջեւ՝ մի տեղ մարդիկ վկաներ են, մյուս տեղում՝ տուժողներ»:

Շարունակություն՝ A1plus.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ