Apple-ը պաշտոնապես ներկայացրեց iPhone 7-ը և iPhone 7 Plus-ը (տեսանյութ)

1554

Mwnews.am

Սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած մամլո ասուլիսին Apple ընկերությունը ներկայացրեց 7-րդ սերիայի iPhone առաջատար սմարթֆոնները՝ iPhone 7-ը և iPhone 7 Plus-ը: MWnews-ի ընթերցողների համար նոր սմարթֆոնների անունները և արտաքին տեսքը բացահայտում չէին: Հաջորդ սերնդի սմարթֆոնները համապատասխանում են բազմաթիվ «լրտեսական» նկարներին, որոնք դեռ պաշտոնական ցուցադրումից շատ առաջ էին հայտվել համացանցում:

Հեռախոսներն ունեն 4,7 և 5,5 դյույմանոց բարելավված էկրաններ, համապատասխանաբար` 1334×750 և 1920×1080 պիքսել թողունակություններով, և ամբողջովին ծածկված են մետաղյա կաղապարով:

Արտաքնապես iPhone 7 և iPhone 7 Plus-ը նման են իրենց նախորդներին: Բայց, կա «բայց». 7-րդ սերիայի սմարթֆոններն անջրանցիկ է: Ինչ վերաբերում է դիզայնին, ապա փոփոխությունները չնչին են: Մասնավորապես, հեռացվել են կաղապարի վրա տեսանելի` հաղորդակցման ալեհավաքների գծերը: Apple սմարթֆոնների կաղապարների նախագծման մեջ օգտագործվում է 7000-րդ սերիայի ալյումինե թեթև և ամուր նյութ:

iPhone 7-ի «սիրտը» կդառնա նոր քառամիջուկ А10 Fusion պրոցեսը, որը փոխարինելու եկավ А9-ին: Այն միացնում է բարձր արտադրողականություն ունեցող երկու միջուկները` 40%-ով ավելի արագ A9-ից և կրկնակի` A8-ից: Եթե համեմատենք առաջին iPhone-ի հետ, ապա CPU-ն 120 անգամ ավելի հզոր է: Մյուս երկու միջուկները հինգ անգամ ավելի քիչ էներգիա են պահանջում, քան հիմնական միջուկները: Քիչ ռեսուրսներ պահանջող ծրագրերն աշխատում են պարզ միջուկների վրա: Բացի այդ, էներգիան վերահսկող սարքն ավտոմատ կերպով կարգավորում է միջուկների միջև ծանրաբեռնվածությունը:

Այժմ վիրտուալ օգնական Siri-ն միշտ պատրաստ է կատարել հրահանգներ, նույնիսկ եթե հեռախոսն արգելափակված է: Ինչ վերաբերում է ներքին հիշողությանը, ապա iPhone 7 մոդելները լիովին համապատասխանում են աղբյուրների առաջարկներին և ունեն 32, 128 և 256 Գբ հիշողության ծավալ: Բացի այդ, սմարթֆոնները ստացել են մատնահետքերի` Touch ID երրորդ սերնդի սքաներ:

iPhone 7 և iPhone 7 Plus-ը զրկվել են ականջակալների համար նախատեսված 3,5մմ աուդիո միակցչից: Սակայն փաթեթի մեջ կա կոմպակտ փոխարկիչ:

Բացթողումը փոխհատուցելու համար դրա հետ մեկտեղ մշակվել են Apple-ի նոր բրենդային AirPods անլար ականջակալներ (ցավոք, ձեռքբերելու համար լրացուցիչ պետք է 159 դոլար վճարել):

Նոր iPhone-ի Home կոճակը դարձել է սենսորային և աշխատում է, ինչպես Force Touch թրեկպադը` MacBook-ում:

iPhone 7-ի մեկ այլ նորամուծությունը տեսախցիկն է` f/1,8 բացվածքով և 6 տարրից բաղկացած ավելի ուժեղ լուսավորությամբ օբյեկտիվով, 12 Մպ սենսորով և նախորդ մոդելներին անհասանելի օպտիկական կայունությամբ: Արդեն կկիրառվի 4 լուսադիոդներով նոր TrueTone տեխնոլոգիան` արհեստական լուսավորման ժամանակ փայլատակումները ճնշելու համար: Դիմացի տեսախցիկը դարձել է 7 Մպ և այժմ ստացել է թվային կայունացում:

iPhone 7 Plus-ի հիմնական տեսախցիկը դարձել է երկակի. մեկը`լայնանկյուն մյուսը` telephoto (նկատում է մարդկային աչքի համար անտեսանելի առարկաներ) ոսպնյակներով, ինչի շնորհիվ տեսախցիկի մեջ հայտվել է 5x օպտիկական խոշորացման ֆունկցիան: Երկակի տեսախցիկի նոր համակարգի և ծրագրային տեխնոլոգիաների շնորհիվ iPhone 7 Plus-ի օգտատերերը կարող են սմարթֆոնով ստանալ բոկեի հնարքը: Վերջինս հատկապես շատ տարածված է դիմանկարներ և ինքնանկարներ անողների մոտ. հետին պլանն աղոտացնելու միջոցով կարելի է ուշադրությունը շեղել դեմքի վրա:

Ստերեո ձայնի առաջացման շնորհիվ հորիզոնական եղանակով տեսանյութեր դիտելը և խաղեր խաղալն այժմ շատ ավելի հաճելի կլինի. վերևում և Home կոճակի մոտ գտնվող բարձրախոսները լրացնում են միմյանց: Ձայնի բարձրության ընդհանուր ծավալը երկու անգամ գերազանցում է նախորդների ցուցանիշները: Բացի այդ, ապահովում է հաճախականությունների ավելի լայն միջավայր:

iPhone-երն այժմ հանդես են գալիս նոր սև գույներով` փայլատ և փայլուն, որոնք փոխարինել են Space Gray-ը:

ԱՄՆ-ում (չի բացառվում նաև Հայաստանում :))) սարքավորումների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: Ինչ վերաբերում է արժեքին, ապա iPhone 7 32 Գբ գինը կսկսի 649 դոլարից, իսկ iPhone 7 Plus 32 Գբ-ը` 769 դոլարից:

Դե ինչ, սպասենք ՀՀ գներին…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ