Դինքին սպանողի հետ բանտում լուսանկարված երկու ոստիկանները նույնպես հետապնդվող գյուլենականների թվում են

467

Tert.am

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ նոր բացահայտումները շարունակում են մնալ թուրքական մամուլի առաջին էջերին:
Գործի հետ կապված նոր սկանդալային տեսանյութից հետո այժմ էլ պարզ է դարձել, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ բանտում թուրքական դրոշով լուսանկարված երկու ոստիկանները նույնպես մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

Նշվում է, որ ոստիկաններից Էրջան Գյունն արդեն ձերբակալված է, իսկ մյուս ոստիկան Էքրեմ Դումանը գտնվում է հետախուզման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալություններ երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում երեք ամսով հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ