Վարչապետի պաշտոնը ստանձնելու այս տարբերակը դարձել է օրինաչափություն

590

2008 թվականին, երբ վարչապետի պաշտոնը ստանձնեց Տիգրան Սարգսյանը, ոմանք հավատում էին, որ նրա մասնագիտական հմտությունները թույլ կտան գրանցել շոշափելի տնտեսական աճ, ինչի արդյունքում վերջ կդրվի գործազրկությանը, երկիրը կզարգանա և այլն: Սակայն ակնհայտորեն հասարակության մի ստվար զանգված կար, ով չէր հավատում այս ամենին և ընդհակառակը, ոչ մի կերպ չէր պատկերացնում ներկայիս ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Խնդիրը նրանում չէր, որ խաղասեղանին երկրի բարեկեցիկության հարցն էր, խնդիրը իրականում բոլորովին այլ էր: Իրականում, այն մարդը, ով կանգնած էր այդ հակաքարոզչության հետևում ինքն էր հավակնում, տենչում վարչապետի պաշտոնը: Հայաստանում վարչապետի պաշտոնը ճիշտ է ամենաթիախայիններից է և այդ պաշտոնում գտնվելով հեշտ է արժանանալ քննադատության, սակայն կա նաև յուղոտ դրական գործոններ, որոնք լայն հնարավորությունների տիրույթ են ընձեռնում պաշտոնում գտնվողին: Եվ այդպես 2008-ից սկսած հակասարգսյանական քարոզչությունը մեկ օր անգամ չդադարեց և նրա անվան շուրջ ձևավորված սկանդալների և տնտեսական աճի ոչ գոհացնող ցուցանիշների ֆոնին, Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Հարվածը ցավոտ էր, արդյունքը գոհացնող: 2014 թվականին «Պատվիրատուն» հասավ իր ուզածին և այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց կառավարության ղեկավարի` վարչապետի պաշտոնը: Սակայն այն ինչ իրականացվում էր Տիգրան Սարգսյանի դեմ, չիրականացվեց Հովիկ Աբրահամյանի դեմ մինչև վերջին դեպքերը: Բանն այն է, որ փոփոխված Սահմանադրության համաձայն երկրի համար մեկ դեմք համարվում է վարչապետը, նախագահը ֆիկտիվ բնույթ է կրելու, իսկ այդ հանգամանը` միանձնայ իշխանություն ունենալը, հանգիստ չէր տալիս գործող վարչապետին և նա որոշեց ընդդիմանալ` ամուր կառչելով իր պաշտոնից: Արդյունքում եղավ այն ինչ եղավ, չհաշվարկված մի քանի քայլը և սեփական ուժերի գերագնահատումը հանգեցրեց հրաժարականի, քանի որ ուժեղից ուժեղն էլ կար: Պատկերը կարծես թե կրկնվում է, ով հավակնում է վարչապետի պաշտոնին, գործող վարչապետի անձի դեմ հակաքարոզչությամբ նախ թուլացնում է նրա դիրքերը, իսկ հետո դեմ տալիս պատին: Սակայն այս դեպքում վարչապետի հավանական թեկնածու համարվող Կարեն Կարապետյանը չէ, որ այս ամենի հետևում է կանգնած, այս թելի կծիկը շատ ավելի հեռվում է գտնվում: Կարծում եմ բոլորին է պարզ, թե ով է ՀՀ հաջորդ մշտական վարչապետը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ