Լրատվական դաշտն ավելի մաքուր էր առանց 1in.am-ի

599

Ոչ վաղ անցյալում լրատվական դաշտը ինքնաֆիլտրացիայի ենթարկվեց, ինչի արդյունքում ապատեղեկատվություն և հերյուրանք տարածող լրատվականների թոփ 10-ը գլխավորող 1in.am կայքի խմբագրությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի նրանք հեռանում են լրատվական դաշտից` բավարար ռեսուրս չունենալու պատճառով և ակնկալում են նոր «հովանավորների» իհայտ գալուն և համագործակցությանը: Որոշ ժամանակ անց ամենայն հավանականությամբ գտնվեց մեկը, ով ցանկացավ հովանավորել մի կայք, ում մոտ շատ լավ է ստացվում մարդկանց անիհիմն մեղադրելն ու վարկաբեկելը առանց փաստերի ու հիմքերի: Կայքի գլխավոր խմբագիրը հայտնի է իր էքսցենտրիկ մտածելակերպով և պահվածքով` փողին մունաթ սկզբունքը լրագրողի համար արատ է: Ինչևէ ոչ բարով վերադարձած կայքը այսօր տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի, Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Պալաչի սանիկի ավտոմեքենան: Հոդվածն այն աստիճան անտրամաբանակն էր և ծիծաղելի, որ անդրադառնալ դրան ուղղակի հնարավոր չէր: Տեսանյութը, որը ներկայացնում է այրված ավտոմեքենան, ոչ մի բացահայտում կամ ինչ-որ լուրջ փաստարկ իրենից չի ներկայացնում: Հոդվածն ընթերցելուց անմիջապես պարզ է դառնում, հեղինակի հիվանդ երևակայությանը աստիճանը, չէ որ նման մեղադրանքը լուրջ է և եթե չկան բավարար փաստարկներ, դրա մասին բարձրաձայնելը առնվազն անմեղսունակության դրսևորում է, իսկ այս պարագոյւմ ոչ թե փաստերը բավարար չեն, այլ փաստ ընդհանրապես չկա ասվածի իսկությունը ապացուցելու համար: Թե ինչպիսի «կռուտիտներ» պետք է բանացնի կայքը հետագայում այս հերյուրանքը հերքելու համար դեռ պարզ չէ, սակայն այն, որ արման բաբաջանյանը չի գոհացրել կայքի նոր հովանավորյալին, դա ակնհայտ է, քանզի կայքը նման ապատեղեկատվություններով փորձ է անում ռեյտինգ ապահովել լրատվական դաշտում, ուղղակի մի բան ակնհայտ է, որ մի օր այս գործելաոճը կհանգեցնի պատասխանատվության, ինչը ոչ այդքան ցանկալի կլինի ոչ խմբագրի, ոչ էլ հովանավորյալի համար: Այս համատեքստում կարելի է ավելեցնել միայն այն, որ լրատվական դաշտն առանց 1in.am ավելի հավաստի էր և շատ քչերն էին, որ սրտի թրթիռով էին սպասում կայքի վերագործարկվելուն:

Հ.Գ. Նույն հաջողությամբ կարելի է մի հնամաշ ավտոմեքենա այրել, նկարահանել ու վերնագրել`” Արման Բաբաջանյանի հրահանգով այրել են 1in.am-ի լրագրող Պողոս Պողոսյանի ավտոմեքենան”ՃՃՃՃՃ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ