«Բացառում եմ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը». Այրված մեքենայի սեփականատեր

1143

Լրատվական կայքերից մեկում, հրապարակվել էր մի տեսանյութ, ըստ որի Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու` Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկի ավտոմեքենան։ Իսկ Արթուր Հարությունյանի մյուս մտերիմներին զգուշացվել է լքել Հայաստանը, այլապես նրանց հետ հաշվեհարդարը նույնպես չի ուշանա։
Այս ամենի իսկությունը ճշտելու համար Realnews.am-ի թղթակիցը զրուցեց Արթուր Հարությունյանի սանիկ` Աշոտ Կարապետյանի հետ: Ով կտրականապես հերքեց տարածված տեղեկատվությունը. «Այո, իմ մեքենան իսկապես այրվել է,իսկ թե ովքեր են մեղավորները ես հուսով եմ իրավապահ մարմինները մոտ ապագայում կպարզեն,ինձ էլ շատ հետաքրքիր է:Ինչ վերաբերվում է սպառնալիքներին և Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելուն, ապա ասեմ, որ ինձ և իմ բարեկամներին ոչ մի սպառնալիք պարունակող նախազգուշացում չի եղել,դրանք սուտ լուրեր են:Ես ջերմ, բարեկամական հարաբերություների մեջ եմ գտնվում Գագիկ Ծառուկյանի հետ,և նրա մասնակցությունը այս ամենի մեջ բացառում եմ»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ