10 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինեն քաղցկեղով

743

Med.tert.am

Օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների հանդեպ հարկավոր է լինել շատ ուշադիր, քանի որ դրանք կարող են լինել շատ լուրջ հիվանդությունների ախտանշաններ։ Նույնիսկ եթե որոշ ախտանշաններ թվում են աննշան, դրանք կարող են զգուշացնել այնպիսի լուրջ հիվանդության մասին, ինչպիսին քաղցկեղն է։

Հասարակ բուժզննումը հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը բավական վաղ փուլերում և կանխել դրա հետագա զարգացումը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել քաղցկեղով։

1.    Հազ ու խռպոտություն

3 շաբաթից ավել տևողությամբ անդադար հազի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ շնչառական խնդիրները, կրծքավանդակի ցավերն ու հազը կարող են լինել ոչ միայն թոքաբորբի արդյունքում։

2.    Պնդացումներ ու ելունդներ

Եթե մարմնի որևէ հատվածում ի հայտ է եկել ելունդ, որն անընդհատ աճում է, ապա անհրաժեշտ է անմիջապես բուժզննում անցնել։ Պարզ թեստերը թույլ կտան որոշել այս նորագոյացության էությունը։

3.    Խալերի փոփխություններ

Խալերի հանդեպ հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ դրանց ցանկացած փոփոխություն կարող է լինել քաղցկեղի առաջացման նշան։

4.    Անբացատրելի ցավ

Առանց պատճառի անընդհատ ցավերը կարող են լինել քաղցկեղի ցանկացած տեսակի ախտանշան։

5.    Մարսողության գործընթացի փոփոխություններ

Եթե մարսողության գործընթացի մեջ նկատվում են փոփոխություններ, սակայն սննդակարգը չի փոփոխվել, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

6.    Արյունահոսություն

Անբացատրելի արյունահոսությունների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ Նման արյունահոսություններից են արյունը հազի ժամանակ, արյունոտ մեզը, հետանցքի արյունահոսությունը կամ դաշտանային ցիկլի հետ կապ չունեցող արյունահոսությունը։

7.    Կոկորդի երկարատև ցավ

Կոկորդի երկարատև ցավը մարմնի այդ հատվածի քաղցկեղի ախտանշաններից մեկն է։

8.    Միզապարկի ակտիվության փոփոխություններ

Արյունոտ մեզը կամ ցավը միզելու ընթացքում կարող են պայմանավորված լինել քաղցկեղով։

9.    Քաշի անբացատրելի կորուստ

Շատ կարճ ժամանակահատվածում առանց պատճառի քաշի զգալի կորստի դեպքում նույնպես հարկավոր է դիմել բժշկի։

10. Դժվարությամբ կուլ տալը

Սա կարող է լինել ստամոքսի, կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի ախտանշան։

Այս ախտանշանների դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել։ Եթե նկատվում է դրանցից գոնե մեկը, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։ Բացի այդ, անհրաժեշտ է տարեկան առնվազն մեկ անգամ անցնել ընդհանուր բուժզննում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ