Ինչո՞ւ հայերը ռուսներին տվեցին ծածկոցներ, իսկ ամերիկացիներին՝ ոչ. ԱՄՆ կոնգրեսական

570

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Միչիգանից ընտրված հանրապետական Դեյվ Թրոթը պատմել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ Երեւանում տեղի ունեցած մի միջադեպի մասին։

«Առաջին այցս որպես Կոնգրեսի անդամ ես որոշել էի Հայաստան կատարել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հետաքրքիր այց էր. Մենք ժամանեցինք հենց միջոցառման անցկացման օրը, որն անցնում էր Երեւանում, բարձունքի վրա, որտեղ գտնվում է հուշարձանը: Անձրեւոտ օր էր, մոտ 7 աստիճան, քամոտ եւ ցուրտ: Միջոցառումը տեւելու էր շուրջ երկուս ու կես ժամ եւ պարզ դարձավ, որ մենք այնտեղ սառելու ենք այդքան ժամանակում: Ռուսները, Պուտինը հենց մեր առջեւ էին նստած, եւ ռուսներին ծածկոցներ բերեցին, իսկ ամերիկացիներին ծածկոցներ չբերեցին»,- ասել է կոնգրեսականը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Գիտե՞ք ինչու, որովհետեւ սենատոր եղած ժամանակ Օբաման ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահի պաշտոնին նա որոշեց չօգտագործել այդ բառը՝ Թուրքիային չնյարդայնացնելու համար»,- կարծիք է հայտնել Թրոթը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ