Պարզվել է Եգիպտոսի երկնքում կործանված A321 ինքնաթիռում ռումբի տեղադրման վայրը

524

Tert.am-ը գրւմ է.

Եգիպտոսի երկնքում կործանված ռուսական «Когалымавиа» ավիաընկերության A321 ինքնաթիռում ռումբը տեղադրված է եղել օդանավի պոչի հատվածի ուղեբեռի բաժնում: Այդ մասին գրում է «Коммерсантъ»–ը՝ վկայակոչելով ավիաաղետի հետաքննության միջազգային տեխնիկական հանձնաժողովի եզրակացությունները:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ փորձագետները պարզել են, որ թայմերով պայթուցիկը թաքցված է եղել ոչ թե աթոռների տակ, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, այլ, այսպես կոչված, bulk-սրահում, որտեղ, որպես կանոն, տեղափոխում են մանկական սայլակները և հեծանիվները, ինչպես նաև կենդանիների վանդակները: Ռումբի պայթյունի հետևանքով պոկվել է ինքնաթիռի պոչի հատվածը, և ինքնաթիռն անկառավարելի է դարձել:

Փորձագետների կարծիքով՝ ռումբի տեղադրմանը մասնակցել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի ծառայության աշխատակիցը:

2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական «Когалымавиа» ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է Եգիպտոսի երկնքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ, նրանք բոլորը մահացել են: Աղետի պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ-ի հետ կապված գրոհայինները: Դրանից հետո արգելք է սահմանվել Ռուսաստանի և Եգիպտոսի միջև թռիչքների համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ