Տաթևիկ Ադումյանի մենեջերը մեկնաբանել է դերասանուհու՝ երկրորդ անգամ ամուսնանալու լուրերը

467

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ էկրանային դադար է հայտարարել, երեկ իր ֆեյբուքյան էջում հարսանեկան լուսանկարներ է տեղադրել: Դերասանուհու այս լուսանկարները իսկական իրարանցում են ստեղծել ու քննարկումների նոր ալիք բարձրացրել, քանի որ հայտնի է՝ նա մի քանի տարի է, ինչ ամուսնացած է:

«Տաթեւիկ Ադումյանը երկրորդ անգա՞մ է ամուսնացել»՝ արդեն երկու օր քննարկվող այս հարցի պատասխանը Life.panorama.am-ը փորձեց ճշտել դերասանուհու մենեջերից, քանի որ Տաթեւիկի հետ կապ հաստատել չհաջողվեց.

«Ես ու Տաթեւիկը որոշել ենք այս թեմայի շուրջ դեռեւս ոչ մի մեկնաբանություն չտալ: Խոստանում եմ՝ նրանով հետաքրքրվողների համար ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգանք, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- մեզ հետ զրույցում նշեց Աղավնի Մանուկյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ