Լավրովն առաջարկել է «գաղտնազերծել» Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը

596

Ռուսաստանը մտադիր է հրապարակել սեպտեմբերի 9-ին Սիրիայի հարցով ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է interfax.ru-ն:

«Որպեսզի կասկածներ չառաջանան, թե ինչպես ենք մենք իրականացնելու պայմանավորվածություններն այնպես, ինչպես դրանք ձեռք են բերվել, մենք առաջարկել ենք այդ պայմանավորվածությունը հրապարակել, չպահել այն գաղտնի, ինչպես դա կցանկանային մեր ամերիկացի գործընկերները: Մենք ոչինչ չունենք թաքցնելու, այն, ինչ գրված է այնտեղ, համաձայնության ենթակա է»,- հայտարարել է Լավրովը:

«Կփորձենք հասնել այդ փաստաթղթի հրապարակմանը»,- հավելել է նախարարը:

Համաձայն Ժնևում ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների՝ սեպտեմբերի 12-ի երեկոյան Սիրիայի ողջ տարածքում դադարեցվել են ռազմական գործողությունները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ