Բոտոքսը դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը

208

Պարզվում է, որ բոտոքսը այնքան էլ վնասակար չէ: Բոտոքսի ներարկումները ոչ միայն պաշտպանում են կնճիռներից, այլև քաղցկեղից: Այդ կարծիքին են հանգել գիտնականները բոտոքսը կենդանիների վրա փորձարկելու արդյունքում: Հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine պարբերականում:

Մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ այդ թույնը սկզբնական փուլում դադարեցնում է ստամոքսի քաղցկեղային բջիջների աճը և դրանք դարձնում ավելի խոցելի քիմիաթերապիայի նկատմամբ:

Ներկայումս փորձեր են կատարվում այն մարդկանց վրա, որոնց սպասվում է ստամոքսի քաղցկեղի հեռացման վիրահատություն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ