Top Model of the World մրցույթում տապալված թրքուհին մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում (ֆոտոշարք)

846

Tert.am

Գերմանիայում օրերս կայացած Top Model of the World գեղեցկության մրցույթին Թուրքիան ներկայացնող բրիտանաբնակ մոդել Էջեմ Ուզգյորի տապալումը մեծ իրարանցում է առաջացրել նրա հայրենիքում, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Թուրքիայի բնակիչները դժգոհ են, որ իրենց երկիրը գեղեցկության այս մրցույթում ներկայացնում է հենց Էջեմը, որը, ըստ իրենց, արժանի չէ կրելու «Միսս Թուրքիա» տիտղոսը:
Картинки по запросу ecem uzgor

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում մրցույթի դեֆիլեի ընթացքում թուրք մոդելը քայլում է հայ գեղեցկուհի Մարիամ Դարձյանի կողքով: Ըստ թուրք օգտատերերի՝ հայ և թուրք մոդելների իրար կողք քայլելն է՛լ ավելի է խայտառակել իրենց՝ ի ցույց դնելով հայ գեղեցկուհու առավելությունը:

Картинки по запросу ecem uzgor

Top Model of the World մրցույթն անցկացվում է 1993թ.-ից, այս տարվա հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Քուփերը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ