«Ռիվեր Ֆեստ» ամենամյա ռոք փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-18-ը

527

«Ռիվեր Ֆեստ» ամենամյա ռոք փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-18-ը՝ Գետամեջի գյուղում: Այս տարի Ռիվեր ֆեստում ելույթ կունենան 1243K, Vostan Hayots, Nemra, Crisis of the Genre, Rozen Tal, Սիմա Քանինգհամը, The Windrose և շատ ուրիշները: Միջոցառման ամբողջ հասույթն օգտագործվելու է բարեգործական ծրագրերի իրականացման համար:

«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով սպասվելիք փառատոնի մասին նշեց.

«Ռիվեր Ֆեստ»-ը առաջին անգամ անցկացվել է 2013 թվականին, այն կազմակերպվում է Հասասյանների ընտանիքի կողմից և բարեգործական բնույթ ունի հասույթը տրամադրվելու է Գետամեջ գյուղի դպրոցում ջեռուցման համակարգի տեղադրման համար: Սա միակ փառատոնն է Հայաստանում, որ երկու օր է տևում և մասնակիցները գիշերելու են հենց գյուղում:
Փառատոնին մասնակցելու են 23 տարբեր խմբեր, մասնակցության հիմնական պայմանն այն է, որ մասնակիցները կենդանի ելույթ պետք է ունենան»-ասաց Անդրե Սիմոնյանը:

Փառատոնի հիմնադիր Սարո Հասասյանի խոսքով իրենք փորձում են կենտրոնանալ նկուղային խմբերի վրա, որոնք հնարավորություն չունեն մասնակցելու համերգների ավելի մեծ բեմերում: Նրանց կողքին ելույթ կունենան նաև հայտնի խմբեր, ինչպես Հայաստանից այնպես էլ արտերկրից:

«Ռիվեր Ֆեստ» ռոք-փոառատոնի կազմակերպիչ Անժելա Հասասյանն էլ նշեց, որ Ռիվեր ֆեստի մասնակիցների թիվը հասել է հազարի: Նրանց շարքերում կան ռոքի սիրահարներ, ուղղակի երաժշտասերներ, երաժիշտներ, ճամփորդներ, արշավականներ, կամավորներ, արձակուրդը վայելող մարդիկ, հեծանվորդներ և այլն:
                                                                                                                    Realnews.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ