Քեթրինի Միհրանը կրկին ակտիվացել է և որոշել է դառնալ պատգամավոր

674

Քեթրինի Միհրանը կրկին ակտիվացել է և ինչպես ժողովուրդն է ասում` ախորժակն ուտելիս է բացվում, ուստի այս անգամ Միհրանը օգտվելով իր հանդեպ ցուցաբերված անարդարացի գթասրտությունից և իրեն կրկին «ամենազոր» զգալով, ըստ շրջանառվող լուրերի որոշել է դառնալ պատգամավոր: Քանի որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ապա կուսակցությունների նախընտրական ցուցակում ընդգրկված անձինք պետք է ամեն ջանք գործադրեն, իրենց կուսակցության համար առավելագույն ձայներ ապահովելու համար, որպեսզի շանս ունենան հայտնվել խորհրդարանում: Գալիք ընտրություններում Ավանը, Քանաքեռ-Զեյթունը և Նոր-Նորք վարչական շրջանները ընտրություններին մասնակցելու են միասնական շտաբով և քանի որ հատկապես Քանաքեռ-Զեյթունը ավանդաբար համարվել է Քեթրինի Միհրանի ազդեցության տակ գտնվող գոտի, որտեղ վարչական շրջանի ղեկավարն ու պատգամավորը իր ցանկությամբ և անմիջական մասնակցությամբ են հայտնվել այդ պաշտոններում և մինչև օրս բացի Միհրանի շահերը ապասարկելուց, վարչական շրջանի բնակչության համար ուրիշ որևէ այլ դրական կամ հանրօգուտ գործունեությամբ աչքի չեն ընկել: Բնական է, որ Միհրանը չի զլանա կոպեկներով ներկրված և տասնապատիկ ավել թանկ գնով ժողովրդին վաճառված բանանի գերշահույթից և ի պաշտոնե թալանած միլիոնավոր գումարներից` մի կլորիկ գումար հատկացնել ընտրությունների կազմակերպմանը, իհարկե ակնկալելով ապագայում ծախսված գումարների արագ վերադարձը դեպի սեփական գրպանը: Մի կողմ թողնելով այն փաստը, որ Միհրանը զուտ բարոյական տեսանկյունից պետք է իրեն թույլ չտար օրենսդիր մարմնում հայտնվելու հավակնություններ ունենալ, կամ առնվազն նման ցանկություն ունենար, իլհամ ալիևի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալի մեջ իր անունը շրջանառելու և հսկայական գումարների լվացման փաստը` ամբողջությամբ և հիմնավոր կերպով հերքելուց, իր և իր ազգականների անվան հետ կապված տարբեր աղմկահարույց դեպքերին իրենց մասնակցությունը բացառելուց և այս ամենի մասին մեր քաղաքացիներին համոզիչ և սպառիչ բացատրություն տալուց հետո միայն: Վստահ եմ, որ մեր քաղաքացիները այս անգամ ականջալուր չեն լինի` իրենց համայնքը շենացնենելու և ծաղկեցնելու, ինչպես նաև իրենց սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու` Միհրանի և նրա հիմնականում իր ֆիրմաների տնօրեններից կազմված թիմի կողմից տրված` կեղծ և պատիր խոստումներին, զերծ կմնան ընտրակաշառքներից և քանի դեռ պատկան մարմինները պահպանում են քար լռություն` Միհրանի գործած անարդարությունների մասին աղաղակող փաստերի հանդեպ, ապա գոնե սփոփանք կլինի մեր քաղաքացիների հայտնած անվստահությունը Քեթրինի Միհրանին և նրա համախոհներին: Եվ վերջում, եթե իրոք այս լուրերը հաստատվեն և Միհրանն ինքը անձամբ հայտնի ընտրություններին մասնակցելու իր «վաղեմի» երազանքի մասին, ապա ինձ հետաքրքիր կլինի տեսնել, թե որ կուսակցությունը նախապատվություն կտա` փաստացի սառեցված նախաքննության մեջ գտնվող և հանրության կողմից հնչեցրած մեղադրանքներն ու արդարացի քննադատությունների անհիմն լինելը, որևէ իրավական և բարոյական նորմով չապացուցած անձին` ընդգրկել իր նախըտրական ցուցակում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ