Հասարակությունն էլ իր հերթին պետք է համբերատար լինի և աջակցի նոր վարչապետին. Սուքիաս Ավետիսյան

839

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ապրիլյան պատերազմը տարբեր կառույցներում առկա բացթողումները ևս մեկ անգամ մատնանշեց և արագացրեց փոփոխության անհրաժեշտությունը:

«Մեր տեմպերը շատ դանադաղ էին, սակայն մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք: Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը այն անձանցից է, ով ի զորու է իր վրա բեռ վերցնել և արագ տեմպերով մի շարք խնդիրներ լուծել: Հասարակության մեջ նրա անձի նկատմամբ հավատ կա»:

Սուքիաս Ավետիսյանի խոսքով  հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն դրա համար նոր մեխանիզմներ են պետք, նաև այն ինչը որ նոր սահմանադրության մեջ ամրագրած է պետք է կյանքի կոչել:

«Հասարակությունն էլ իր հերթին պետք է համբերատար լինի և աջակցի նոր վարչապետին: Հասարակություն, քաղաքական ուժեր, կառավարություն հետադարձ կապը պետք է ավելի սերտ լինի: Նաև կարևոր է, որ հասարակության խնդիրները ավելի հասու լինեն վարչապետին»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

                                                                                                           Realnews.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ