Սեւանում մատաղի արարողությունից հետո 7-ամյա որդու աչքի առջեւ ծեծելով սպանել են տղամարդուն

564

Սեւանում մեկ տարի առաջ կատարված սպանություն կատարողներից մեկը մեկ տարի անց հայտնաբերվել եւ կալանավորվել է: Պարզվել է, որ  սեւանցիներ Արթուր Ա.-ն ու Հմայակ Թ.-ն ոտքերով եւ բռունցքներով բազմաթիվ  հարվածներ են հասցրել տուժածին, որն էլ մահացել էր:

2015թ. ապրիլի 5-ին Սեւան քաղաքի ռեստորաններից մեկում մատաղի արարողություն էր, որին մասնակցում էին եւ տուժածը, եւ հանցագործություն կատարողները: Ռեստորանից դուրս գալիս հյուրերից մեկին, որը 7-ամյա որդու հետ է եղել, Արթուր Ա.-ն առաջարկել էր ընկերոջ՝ Հմայակ Թ.-ի մեքենայով տուն հասցնել, վերջինն էլ համաձայնել էր: Ճանապարհին ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Հմայակն իրեն չճանաչելու պատրվակով վիճաբանություն էր սկսել ուղեւորի  հետ, բռունցքով հարվածել էր նրա դեմքին եւ իջեցրել մեքենայից: Ընկերը եւս միացել էր նրան եւ ծեծելով սպանել նրան: Դեպքից մի քանի օր անց հայտնաբերվել եւ ձերբակալվել է Արթուր Ա.-ն, իսկ Հմայակ Թ.-ի նկատմամբ հարուցվել է հետախուզում:

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ոստիկանության Կոտայքի մարզի աշխատակիցները Աղավնաձոր գյուղում հայտնաբերվել եւ կալանավորվել է Հմայակ Թ.-ն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուր՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ