Վթարի է ենթարկվել 47 համարի երթուղայինը

245

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2601Տ պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Մ. Ա.) և «ԶԻԼ 131» մակնիշի 517 LP 61 պ/հ (վարորդ` 1958թ.Ծնված Դ. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են տեղի ուժերով և փակել գազի բալոնի փականը, ուղևորներ 1984 թ. ծնված Ա. Զ.-ը, 1987 թ. ծնված Զ. Վ.-ը և 1970 թ, ծնված Կ. Վ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Աղբյուր՝ 1in.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ