Դուք հնարավորություն տվեցիք աշխարհասփյուռ հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը. Շերը գովերգել է «Խոստումը» ֆիլմը

393

Հանրահայտ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) գրառում է կատարել իր թվիթերյան էջում` գովաբանելով Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմը:

Երեք միլիոնից ավելի հետևորդներ ունեցող երգչուհին ողջունել է Հայոց ցեղասպանության մասին պատող մարդկային դրամայի ստեղծումը` այն նկարագրելով որպես գերող ֆիլմ, որն անպայման պետք է դիտել: Երգչուհին իր շնորհակալությունն է հայտնել նաև երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին այդ հերոսապատումն իրականություն դարձնելու համար:

««Խոստումը». երկար էինք սպասել այս ֆիլմին, Էրիկ: Ես հպարտ եմ, Քըրքը հպարտ կլիներ… Դուք հնարավորություն տվեցիք աշխարհասփյուռ հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը», – գրառել է Շերը:

Հիշեցնենք, որ Քրիստիան Բեյլի, Շառլոթ լը Բոնի և Օսկար Այզեքի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Իսկ ֆիլմի թրեյլերը պրեմիերայից երկու օր անց արդեն ավելի քան 1 մլն օնլայն դիտում էր ունեցել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ