Կառավարությունում կադրային ջարդը շարունակվում է

760

Ինչպես հայտնի է` վարչապետ  նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը կառուցվածքային փոփոխությունները սկսել էր հենց իր աշխատակազմից: Օրեր առաջ աշխատանքից ազատվել էին նրա մի քանի խորհրդականները, իսկ Գագիկ Մարտիրոսյանին էլ իրեն գլխավոր խորհրդական էր նշանակել:

ArmLur.am-ը կառավարությունից տեղեկացավ, որ Կարեն Կարապետյանը ևս մեկ որոշում է կայացրել և իր օգնականին ազատել աշխատանքից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Աննա Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից», – նշված է որոշման մեջ։

Աղբյուր՝  Armlur.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ