Վանաձորում մահացած 5-ամյա երեխայի 3 քույր-եղբայրները վերքերով ու բարձր ջերմությամբ տեղափոխվել են մանկատուն

402

Վանաձորում մոտ 20 օր առաջ մահացած 5-ամյա երեխայի 3 քույր եղբայրներին օրեր առաջ տեղափոխել են Վանաձորի մանկատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը, նշելով, որ երեխաները մանկատուն են տեղափոխվել մարզպետարանի միջնորդությամբ:

Ըստ տնօրենի՝ մանկատուն տեղափոխված երեք երեխաների վիճակն էլ վատ է եղել. բացի նրանց մարմնի վրա եղած վնասվածքներից, փոքրիկները գտնվել են հակահիգիենիկ վիճակում. «Երեխաները մեզ մոտ են տեղափոխվել ամբողջովին վերքերի մեջ, բարձր ջերմությամբ, երեխաներից մեկի մարմնի վրա այրվածքներ էլ կային, ծայրահեղ հակահիգիենիկ վիճակում էին»,-ասաց տնօրենը:

Նրա խոսքով, նույն պահին երեխաներին լողացրել են, նրանք անցել են համապատասխան բժշկական բոլոր ստուգումները, նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, գտնվում են բժշկի անմիջական հսկողության տակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ