Քիմ Քարդաշյանի հոդվածը New York Times–ում. «Հայոց ցեղասպանության ժխտումը անթույլատրելի է»

386

style.news.am

Քիմ Քարդաշյանը բացի Նյու Յորքում ու Մայամիում իր էպատաժային տեսքով հասարակությանը ցնցելուց, չի մոռանում նաեւ իր արմատների մասին:

Շաբաթ New York Times–ում տպագրվել է Քիմի հոդվածը, որում նա «հարձակվել է» Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին թուրքամետ հոդվածի վրա, որը տպագրվել էր Wall Street Journal –ում:

«Հայոց ցեղասպանության ժխտումը անթույլատրելի է»- այսպես է վերնագրված Քիմի հոդվածը:

«Ես ու իմ ընտանիքը քաջ ծանոթ ենք այն հիմարություններին, որը մամուլում գրում են մեր մասին: Բայց երբ ես իմացա, որ Wall Street Journal –ի մի ամբողջ էջ նվիրված է եղել նման հոդվածի, ես չէի կարող անտարբեր մնալ: Այդ ստերը լավ վերնագրեր են ապահովում, իսկ լավ վերնագրերը՝ լավ վաճառք: Այդ հոդվածի համար վճարել ու այն առաջ է մղել համացանցում թուրքական պատֆորմը, որի անունը չեմ ուզում տալ, այն չգովազդելու համար: Նրանք վստահեցնում են, որ այդքան էլ շատ հայեր չեն զոհվել ու որ նման ողբերգություն չի եղել: Եվ ամենակարեւորը նրանք վստահեցնում են, որ հայերն իրենք են մեղավոր: Շատ տխուր է, որը Wall Street Journal–ը նման բան է տպագրում, քանի որ նման բան կարող էր միայն փողոցային տաբլոիդը տպագրել: Ամսագիրը վստահեցնում է, որ իրենք այդ հոդվածը գովազդի էջին են տպագրել, իսկ այդ էջի համար ընդունվում է ցանկացած տեղեկություն, նույնիսկ սադրիչ բնույթի: Բայց սեփական էջերին նման հոդված զետեղելը, հոդված մի երկրից, որը ժխտում է Ցեղասպանությունը, անպատասխանատու ու անբարոյական արարք է: Շատ պատմաբաններ վստահ են, որ եթե Թուրքիան ժամանակին պատասխան տար Ցեղասպանության համար, Հոլոքոսթ չէր լինի: Հիտլերը մինչեւ Լեհաստան ներխուժելը ասել էր. «Ո՞վ է հիմա հիշում հայոց ցեղասպանության մասին»:

Մենք հիշո՛ւմ ենք, մենք պետք է խոսենք այդ մասին, մինչեւ մեր կառավարությունն էլ ճանաչի այն: Ժխտելով անցյալը՝ մենք ապագան ենք վտանգում՝ ինքներս մեզ լռեցնում ենք փողով ու վախով ու երեխաներին սովորեցնում, որ ճշմարտությունը հարաբերական է: Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք նրա համար, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին: Մենք պետք է հարգենք պատմական ճշմարտությունները, այդպե՛ս մենք կպաշտպանենք մեր ապագան»- գրել է Քիմը:

Աղբյուր՝ losangeles.cbslocal.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ