Արցախյան պատերազմի համար Բելառուսիայից իր ավտոմեքենայով զենք ներկրած պապիկին հայ իրավապահները ձերբակալել և փորձել են հանձնել Բելառուսիային

670

Երեկ հանդիպեցի մի պապիկի, ով 90-ն թվականներին հինգ անգամ Բելառուսիայից զենք է ներկրել` իր ավտոմեքենայով (թաքցրած բանջարեղենի տակ) Ղարաբաղյան պատերազմի համար: 1992 թվականին Բելառուսիայում այդ արարքների համար իր նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոշում է կայացվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին և հետախուզում են հայտարարվել: Նա չի ստացել անձնագիր երկար տարիներ և դուրս չի եկել իր բնակավայրից, սակայն վերջերս երբ որոշել է ստանալ անձնագիր իրեն մեր իրավապահները ձերբակալել են` Բելառուսիայի Հանրապետությանը հանձնելու համար: Նրան ազատ են արձակել միայն նրանից հետո, երբ Բելառուսիայի իրավապահ մարմինները որոշել են դադարեցնել մեր հայրենակցի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության անցնելու պատճառաբանությամբ: Սա որոշ պաշտոնատար անձանց անողնաշարության և մեր հասարակության անուշադրության արդյունք է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ