Հայ օլիմպիականները արժանիորեն գնահատվեցին

614

Անկախության հոբելյանական 25 ամյակին ընդառաջ մեր օլիմպիականների ձեռքբերումները Ռիոյում ամենալավ նվերներն էին պետությանն ու ժողովրդին, չէ որ տևական 20 տարիները ընդհատվեցին և Հայաստանն ունեցավ օլիմպիական ոսկի: Յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարևոր է գնահատված լինելը, թերևս սա ամենալավը կգիտակցեր և կպատկերացներ սպորտին ամենամոտ կանգնած մարդը` Գագիկ Ծառուկյանը, ով չեմպիոնների մեծարման երեկոյի ժամանակ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան նվիրեց Երևանի կենտրում, ինչպես նաև 40-ական միլոին ՀՀ դրամ յուրաքանչյուրին: Գոռ Մինասյանը 4 սենյականոց բնակարան ստացավ հարազատ Գյումրիում ինչպես նաև 30 միլիոն ՀՀ դրամ: 30 Միլիոն ՀՀ դրամի արժանացավ նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ով առաջինը մեդալ պարգևեց Ռիո մեկնած մեր հավաքականին: Դրամանական պարգևների արժանացան նաև չեմպիոնների մարզիչները, ինչը ևս մեկ անգամ ապացույց է գնահատված լինելու: Ոչ մի պետություն, անգամ տնտեսապես առավել զարգացած, նման վերաբերմունքի չի արժանացրել ոչ մի մարզիկի, սա եզակի դեպքերից է նաև նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Տարիներ շարունակ նման հոգատարությունն ու ուշադրությունն էին պատճառը, որ այսօր ունենք ազնվական մետաղից ձուլված օլիմպիական մեդալներ, չէ որ մարզիկի համար կարևոր է նաև խթանը, սեփական աշխատանքի և թափված քրտնքի գնահատականը, իսկ այդ առումով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ոչինչ չի խնայել, անձնական միջոցներից հսկայական ներդրումներ է կատարել, որպեսզի այսօր ունենանք հնարավորություն` ամբողջ աշխարհին ներկայանալու և մեր ուժը ցուցադրելու համար: Այս պարգևներն էլ պարտավորեցնող են ինչ-որ տեղ, սա ևս պռոֆեսիոնալ մոտեցում է գործին, հավատացած եղեք, որ տարեցտարի, նման մոտեցմամբ մենք ավելի մեծ ձեռքբերումներ ենք ունենալու աշխարհի ամենահեղինակավոր մրցարշարերում:
Պետք է նշենք, որ գովելի էին նաև ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից մատուցված դրամական պարգևները, որի շրջանակներում Արթուր Ալեքսանյանը արժանացավ 100 հազար ԱՄՆ դոլար պարգևի, Միհրան Հարությունյանը 90 հազար ԱՄՆ դոլարի, իսկ Գոռ Միանսյանն ու Սիմոն Մարտիրոսյանը արժանացան 30-ական հազար ԱՄՆ դոլար պարգևի: Պարգևատրման արարողությունը եզրափակվեց պետության կողմից պարգևներով, որը հանձնում էր ՀՀ նախագահը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին ձեռքբերումների և պարգևների հետ կապված և սրտի թրթիռով սպասում ենք նորանոր հաջողությունների:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ