Հայրենական սպորտի կորցրած երբեմնի հեղինակությունն ու համբավը այլևս վերականգնված է

532

Որքան էլ որ ցավալի է, այսօր ամբողջ աշխարհում է այդպես` քաղաքականությունը ուղղակիորեն ներխուժել է սպորտի աշխարհ, դրա վառ ապացույցը հենց Ռիոյում այս տարի Միհրան Հարությունյանի հետ տեղի ունեցածն էր, երբ ոսկե մեդալը ուղղակի խլեցին հայ ըմբիշի ձեռքից, սակայն այս պարզ իրողությունը խառնել անցյալում մնացած ներքաղաքական իրադարձությունները սպորտի ոլորտում գնահատականների հետ անմտություն է և անտրամաբանական: Ոմանց այդպես էլ հանգիստ չի տալիս այն, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց Պատվո շքանշանով: Եթե տեսել եք արարողությունը, ապա կհիշեք, թե ինչի համար պարգևատրվեց Գագիկ Ծառուկյանը` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար:

Ասվածը ինքներդ Ձեզ մեջ մարսելու համար բավական է միայն հետադարձ հայացք նետեք ոչ վաղ անցայալ և վերհիշեք Գագիկ Ծառուկյանի ավանդը սպորտի զարգացման և առաջխաղացման գործում: Բնականաբար այդ ավանդը անգնահատելի մեծ է և դժվար թե ինչ-որ մեկը ևս կարողնա նման սխրանք գործել և վերականգնել հայրենի սպորտի կորցրած երբեմնի փառքն ու պատիվը: Երկրի առաջնային գերխնդիրներից մեկը լուծած մարդուն քննադատելը առնվազն ստորություն է, նման մարդուց պետք է երախտապարտ լինել, չէ որ նրա և նրա անձնական միջոցներից անհավանական չափերի հասնող ներդրումների շնորհիվ Ռիոյի օլիմպիական խաղերում կրկին ծածանվեց հայոց եռագույնը, այ հենց այս ամենի համար է պարգևատրվել Գագիկ Ծառուկյանը, իսկ այն բոլոր ներքաղաքական տողատակեր պարունակող սադրիչ հարցադրումները, արդեն իսկ ժամանակն է աղբարկղ նետել, հակառակ դեպքում սա արդեն մարդկային արժանապատվությունը քծնող պռոպագանդայի է վերածվում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ